Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2012 18:01

Հայաստանի վրա "start-up"-ների մի ալիք է գալիս


ԱրմԻնֆո: Հայաստանի Փոքր և Միջին Բիզնեսի Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Վերջերս Հայաստանում էապես ակտիվացել է փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը: Ազգային և միջազգային ծրագրերի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվում է ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական ու մտավոր աջակցություն: Ոլորտի խնդիրներն արդիական են երկրի տնտեսության համար, քանի որ կայունություն դեռ չի նկատվում, իսկ ոլորտի զարգացմանը հատկացվող միջոցները դեռևս չեն բավականացնում: ՓՄՁ ոլորտի համար օրենսդրական հիմք է հանդիսանում 2000 թվականին ընդունված <Փոքր և միջին բիզնեսի պետական աջակցության մասին> օրենքը, որի համաձայն կառավարությունը մշակում է բյուջեի առանձին հոդվածով ֆինանսավորվող տարեկան ծրագրերը: Այդ ծրագրերի իրականացման պատասխանատվությունը կրում է 2002 թվականին ստեղծված՝ Հայաստանի Փոքր և Միջին Բիզնեսի Զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):

Պրն.Կարապետյան, սկզբունքային փոփոխությոններ զգո՞ւմ եք արդյոք ՓՄՁ շուկայում: Որո՞նք են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանող կամ սահմանափակող գործոնները:

Էական փոփոխություններ չեմ տեսնում: Կարող եմ միայն նշել, որ 2011 թվականի համեմատ պետբյուջեից ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման չափերը չեն փոխվել, բայց կրկնապատկվել է այն ձեռնարկությունների թիվը, որոնց հաջողվել է աջակցել: Ներկայումս համագործակցում ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: Միջազգային ծրագրերի շրջանակներում երկրին տրամադրվող միջոցները բարձրացնում են վարկային միջոցների մատչելիությունը ՓՄՁ սուբյեկտների համար: Այդ մեխանիզմն ավելի արդյունավետ է գործում ՓՄՁ վարկավորման շուկայում:

Իսկ սահմանափակող գործոնները բացահայտելու համար հարկավոր է հետևել երկրի տնտեսական զարգացմանը, որոշել, թե ներկայումս ո՞ր գործոններից է կախված մասնավոր հատվածի հաջողությունը, ինչպես նաեւ բացահայտել, թե որքանո՞վ է դրամական միջոցների սղությունն արգելակում ՓՄՁ զարգացմանը: Իմ կարծիքով, փողերը չեն կարող որոշիչ դեր խաղալ, հետևաբար, երբ փողերի հարցը դիտարկվում է որպես առանցքային հարց, դրանով հարվածի տակ է դրվում ՓՄՁ սուբյեկտների գործունեության արդյունավետությունը:

Ինչո՞ւմ է կայանում պետության շահագրգռվածությունը փոքր բիզնեսի վարկավորումը զարգացնելու գործում:

Պետությունը տարեցտարի մեծացնում է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջոցով ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող գումարների չափերը և նորացնում վարկային գործիքների տեսականին: ՓՄՁ ԶԱԿ-ը, <ՓՄՁ ներդրումներ> վարկային կազմակերպության հետ համատեղ, տիրապետում է այդ գործիքներին: Ներկայումս ՓՄՁ ոլորտը հանդիսանում է պետության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն:

2013 թվականին գործունեության ո՞ր ուղղությունները կնախընտրի ՓՄՁ ԶԱԿ-ը:

"Սկսնակ ձեռնարկատերերի գործունեության աջակցության" ծրագիրն արդեն գործում է 6 ուղղություններով և այդ ուղղությունները կզարգացվեն նաև 2013 թվականին:

Ընթացիկ տարում ծրագիրը համալրվեց 2 նոր բաղադրիչով: Դրանցից մեկը տնտեսության տարածաշրջանային զարգացման ենթածրագիրն է, որը ենթադրում է աջակցել ոչ թե տվյալ, կոնկրետ բիզնեսին, այլ ողջ համայքին: Երկրորդ բաղադրիչը դա արդյունաբերական միավորումների ստեղծումն է: Այդ մոդելով մեկ համայնքի մի քանի տնտեսվարող սուբյեկտ, որոնք գործում են միևնույն ստանդարտներով, միավորվում են, կազմելով համատեղ գործունեություն: Ինչպես հայտնի է, միայնակ ձեռնարկատերերը չեն կարողանում արտադրել մեծ ծավալների արտադրանք, ինչպես նաև այն արտահանել, իսկ միավորվելով և աշխատելով համատեղ բիզնեսի շրջանակներում, արդեն սկսում են արտադրել ավելի շատ ու որակյալ ապրանքներ: Հետագայում նրանք դուրս են գալիս մայրաքաղաքի, որից հետո էլ՝ արտասահմանյան շուկաներ: Ենթածրագրի բաղադրիչներից է նաև "Մեկ գյուղ-մեկ ապրանք" շարժումը, որը կգործարկվի 2013 թվականի գարնանը: Այն իրենից ներկայացնում է ճապոնական կառավարության կողմից Հայաստանի ՓՄՁ ոլորտին օժանդակող եռամյա ծրագիր: Այդ մոդելով արդեն ստեղծել ենք մրգերի 15 չորանոցներ, իսկ հաջորդ տարի կստեղծենք ևս 30-ը: Ծրագիրը մշակվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ: Հաջորդ տարի կգործարկվի նաև գործարար-կանանց աջակցման ծրագիրը, որի մասնակիցը կդառնան մոտ 300 կին-գործարարներ: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել այնպիսի բիզնեսներին, որտեղ կանանց մասնակցության տոկոսը բարձր է, օրինակ, պանրի արտադրությունում, տեքստիլ արդյունաբերությունում, հատապտուղների հավաքման և պահածոյացման ոլորտներում: Ծրագիրը մշակվել է Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ:

ՓՄՁ ԶԱԿ գործունեության ավանդական ուղղություններից է մնում նաև ինֆորմացիոն և խորհրդատվական աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին: Օրինակ, 2013 թվականից Հայաստանում կներդրվի միասնական եկամտային հարկ: Մեր մասնագետներն արդեն հանդիպումներ են անցկացնում մարզերում, կազմակերպում սեմինարներ, որոնց մասնակցում են տարբեր ձեռնարկությունների տասնյակ աշխատողներ: Սեմինարների ընթացքում նրանք ծանոթանում են այդ հարկատեսակի առանձնահատկություններին, դրա կիրառման սպեցիֆիկային, իմանում են, թե ինչ բան է էլեկտրոնային ստորագրությունը, ինչ է կուտակային կենսաթոշակային համակարգը և այլն: ՓՄՁ ԶԱԿ-ը մեկական բաժանմունք ունի յուրաքանչյուր մարզում: Մեր գրասենյակների աշխատակիցները մշտապես պատրաստ են պատասխանել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Մյուս ուղղությունը դա կրթական ծրագրերի անցկացումն է, որտեղ գլխավոր բաղադրիչը՝ սկսնակ գործարարների կրթությունն է: Այս ծրագրի շրջանակներում Կենտրոնը կազմակերպում է բիզնես-պլանների և բիզնեսի վարման մեկուկեսամսյա կուրսեր:

Մյուս ուղղությունը դա ֆինանսական օժանդակության ծրագիրն է, որը կազմված է 2 բաղադրիչից: Առաջինը, դա "start-up"-ների ֆինանսավորումն է: Երբ սկսնակ գործարարն ունի բիզնես-պլան և լուծվում է վարկի տրամադրման հարցը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն:դրամ: Մյուս բաղադրիչը՝ ՓՄՁ գործող սուբյեկտներին մինչև 15 մլն.դրամի վարկային երաշխիքների տրամադրումն է, 5 տարի մարման ժամկետով: Ընդ որում, վարկային երաշխիքի չափը չի կարող գերազանցել վարկի հիմնական գումարի 70 տոկոսը:

Մյուս բաղադրիչը դա ՓՄՁ ԶԱԿ մասնակցությունն է միջազգային ծրագրերին: Մենք ձգտում ենք գործարար կապեր հաստատել հայ և օտարերկրյա գործարաւրների միջև, կազմակերպում ենք հանդիպումներ, տեղեկացնում ենք ընթացող բիզնես-ցուցահանդեսների մասին: ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը հանդիսանում է Գործարարների եվրոպական ցանցի անդամ, որի պաշտոնական կայքում ազատ կերպով տեղեկություններ են տեղադրված հայկական ձեռնարկությունների և հայկական արտադրության ապրանքների մասին: Դրանից բացի, երկու ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք նաև Սևծովյան ավազանի երկրների հետ: Այդ ծրագրերի նպատակն է՝ ամրապնդել առևտրական հարաբերությունները Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի հետ:

Ինչպիսի՞ ակտիվությամբ եք աշխատում start-up-ների հետ, զբաղվո՞ւմ եք արդյոք վենչուրային նախագծերի վարկավորումով:

Մենք չենք իրականացնում վենչուրային ֆինանսավորում, քանի որ այն բավականաչափ ռիսկային է: Պետք չէ մոռանալ, որ ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Կենտրոնն օգտագործում է պետական միջոցներ, հետևաբար, ռիսկերը պետք է լինեն նվազագույնը: Ինչ-որ առումով մենք ռիսկերը վերցնում ենք մեզ վրա, բայց չի կարելի ասել, որ իրականացնում ենք վենչուրային ֆինանսավորում:

Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում միկրոֆինանսավորման ոլորտում:

Եթե անցյալ տարվա ընթացքում Հիմնադրամի կողմից վարկեր են տրամադրվել ընդամենը 25 սուբյեկտների, ապա այս տարի այդ թիվը կհասնի 100-ի, իսկ հաջորդ տարի՝ հավանաբար 200-ի: Կենտրոնի համար սա գործունեության առանցքային ուղղություն է, ծրագիր է, որը մենք ցանկանում ենք ընդլայնել, ներգրավելով ավելի շատ շահառուների: Նկատի ունեցեք, ներկա պահին շատ հետաքրքիր միտում է նկատվում, Հայաստանի վրա start-up-ների ալիք է գալիս: Չնայած մեզ թվում է, որ ավելի շատ ձեռնարկություններ են մատնված պարապուրդի, սակայն դրանց թիվը գնալով պակասում է: Հուսով եմ, որ սկսնակ ձեռնարկատերերն ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնելՀայաստանի տնտեսոթյան զարգացման դժվարին բեռը:

ՓՄՁ ԶԱԿ ծրագրի մեկնարկից ի վեր քանի՞ start-up է եղել, հատկապես 2012 թվականին:

Ընթացիկ տարում դրանց թիվը կազմել է 120, նախորդ տարի՝ 25, իսկ ծրագրի մեկնարկից ի վեր՝ մոտ 400: Ես Ձեզ նշեցի մոտավոր թվերը:

Այսօր քանի՞ բանկ է աշխատում ՓՄՁ ԶԱԿ ծրագրի հետ և որո՞նք են այդ բանկերը:

Ներկայումս ծրագրի հետ աշխատում է 6 բանկ՝ Արդշինինվեստբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ինեկոբանկը, Զարգացման Հայկական բանկը, Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը: Ծրագրին են միացել նաև "Ֆարմ Կրեդիտ Արմենիա", "Գլոբալ Կրեդիտ" վարկային կազմակերպությունները: Նախատեսում ենք պայմանագիր կնքել "Կիլիկիա" և "Քարդ Ագրոկրեդիտ" վարկային կազմակերպությունների հետ. Նշեմ, որ մեր կազմակերպությունը պատրաստ է համագործակցել բոլոր բանկերի և ՈւՎԿ-ների հետ:

Ձեր կարծիքով, որքանո՞վ են այսօր բանկերը հետաքրքրված աշխատելու ՓՄՁ ոլորտի հետ: Չէ՞ որ այս ոլորտը նրանց համար մեծ ռիսկերի աղբյուր է հանդիսանում:

Սա շատ խոցելի հարց է. Հաճախ բանկերը հետաքրքրված են լինում դրանում, երբ ֆինանսական ռեսուրսների կարիք են ունենում: Այսօր, երկրի տնտեսական աճի տեմպերի անկման պայմաններում, հայկական բանկերն ունեն հաճախորդներ ներգրավելու պրոբլեմ, և բանկային երաշխիքների տրամադրումն այնքան էլ ակտիվ չէ, սակայն, սկսնակ ձեռնարկատիրական գործունեության վարկավորումը վերջին 4 տարիներին աճել է:

Ներկայումս որքանո՞վ են ՓՄՁ սուբյեկտների համար մատչելի բանկային տոկոսադրույքները:

Ինչպես արդեն ասացի, տոկոսադրույքը կազմում է տարեկան 10 տոկոս, ինչն ամենամրցունակ տոկոսադրույքն է Հայաստանաի բանկային համակարգում: Եթե այդ տոկոսադրույքը դիտենք ինֆլյացիայի ներկայիս տեմպերի ֆոնի ներքո, ապա ստացվում է, որ Հիմնադրամը վարկեր է տրամադրում բոլորովին անվճար: Իսկ վարկային երաշխիքների տրամադրման դեպքում բանկերն իրավունք չունեն վարկը տրամադրել 15 տոկոսից բաձր տոկոսադրույքով:

Ինչպիսի՞ն է ներկայումս ՓՄՁ բաժինը ՀՆԱ կազմում: Որքանո՞վ է այն փոփոխվել տարեսկզբից ի վեր:

Ցավոք, այդ հարցով մեր երկրում վիճակագրություն դեռ չի տարվում: Կարող եմ միայն հնչեցնել մոտավոր թվեր՝ 40 տոկոս: Սակայն այդ վիճակագրությունը վարելու մեթոդաբանության մշակման համար մենք արդեն հրավիրել ենք փորձագետների:

Պատմեք ՓՄՁ ձեռնարկությունների գնահատման համակարգի մասին: Առաջին հերթին ինչի՞ վրա է ուշադրություն դարձվում որոշում կայացնելիս:

Ծրագիրն ունի եռամակարադակ ընտրության համակարգ: Առաջին մակարդակում սուբյեկտը թեստավորվում է, որից հետո տեղի է ունենում հարցազրույց, իսկ հետո մասնակցում է բիզնես-պլաններ կազմելու դասընթացներին: Դրանից հետո Կենտրոնի հանձնաժողովի ներկայությամբ կազմակերպվում է բիզնես-պլանի շնորհանդեսը, որտեղ մասնագետները որոշում են կայացնում ֆինանսավորման մասին:

Ֆինանսավորման ինչպիսի՞ սխեմաներ են ավելի պահանջված փոքր բիզնեսում:

Մենք փորձում ենք շուկան դարձնել բազմաբնույթ, սակայն ՓՄՁ սուբյեկտները հիմնականում միատեսակ են մտածում, գերադասելով միատեսակ գործիքներ: Ներկայումս հիմնադրամին կից գործում է "ՓՄՁ-ներդրումներ" ՈւՎԿ-ն, որտեղ արդեն ներդրվել է 2 պրոդուկտ՝ արտահանման ֆինանսավորում և պայմանագրային ֆինանսավորում: Այս ուղղությամբ աշխատում է նաև USAID (EDMC/USAID) Ձեռնարկությունների և մրցակցության զարգացման ծրագիրը, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ֆինանսական կառույցներին և ուղղված է ՓՄՁ ոլորտի սուբյեկտների վարկային ծառայությունների բարելավմանը: Ակնկալում ենք, որ հաջորդ տարվա կեսերից արդեն կլինեն դրական արդյունքներ:

Զրույցը վարեց Գայանե Իսահակյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40