Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2012 19:30
Բանկային ակտիվ քարտերի թիվը Հայաստանում մեկ տարում ավելացել է 33.2 տոկոսով, մինչեւ 963.8 հազար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի հոկտեմբերին ArCa ազգային պրոցեսինգի շրջանակներում թողարկել են 37709 քարտ, ինչը 3.2% բարձր է 2011 թվականի հոկտեմբերի ցացանիշից: ընդհանուր հաշվով, նոյեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 963.8 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 832.6 հազարի փոխարեն ¥տարեկան աճը`33.2%¤:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, հոկտեմբերին բանկերը թողարկել են 13831 քարտ ArCa, տարեկան 23,2% անկումով, Visa` 12045 քարտ` տարեկան աճը` 58.8% եւ MasterCard`11833 քարտ, տարեկան աճը` 8%:
Տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 47.8%, մինչեւ 227.4 հազ.քարտ, որին հաջորդում է Visa-ն` 36.2%, մինչեւ 266 հազ.քարտ եւ ArCa-ն` 25.6%, մինչեւ 470,4 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, հոկտեմբերին միջին հաշվով գործարքներ են կատարվել
658,9 հազար քարտերով կամ քարտերի ընդհանուր թվի 68%-ով, գրանցելով տարեիան 37.5% աճ: Մասնավորապես, 342,8 հազար ArCa քարտերով, տարեկան աճը` 28.3% (ակտիվ քարտերի 73%-ը), 171,6 հազ.Visa քարտերով, տարեկան աճը`40.5% (65%), 144,5 հազար MasterCard քարտերով, տարեկան աճը` 60.6% (64%): Ըստ Armenian Card ընկերության տվյալների, նոյեմբերի 1-ին համակարգում գործող POS-թերմինալների քանակը կազմել է 5890 (տարեկան աճը` 33.3%), որից 554-ը գտնվել է կանխիկացման կտերում (տարեկան աճը`14.2%), իսկ 5336-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 35.7%): 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 931 բանկոմատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվծի համեմատ աճելով 17.8%-ով կամ 141-ով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, իսկ Visa քարտերն սպասարկում են 850 բանկոմատներ, իսկ MasterCard քարտերը` 843 բանկոմատներ:
Նշենք, որ ArCa-ի հիմնական բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, ինչճպ%ես նաեւ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինինվեստբանկը եւ Հայէկոնոմբանկը, իսկ մնացած 14 առեւտրային բանկերի մասնաբաժինը կազմում է 2%: