Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2012 19:30
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված տրանսակցիաների 72.3 տոկոսը հանդիսանում է բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքներ
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված տրանսակցիաների 72.27%-ը հանդիսանում է բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, երկրորդ տեղում են POS-թերմինալների միջոցով իրականացվող կանխիկացման գործարքները` 15,72%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմել է պլաստիկ գործարքների են 12,01%, ընդ որում, մեծ մասն ապահովվել է POS-թերմինալների միջոցով (10.39%):
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների քանակը կազմել է 5890 (տարեկան աճը` 33.3%), որից 554-ը գտնվել է կանխիկացման կտերում (տարեկան աճը`14.2%), իսկ 5336-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 35.7%): 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 931 բանկոմատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվծի համեմատ աճելով 17.8%-ով կամ 141-ով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, իսկ Visa քարտերն սպասարկում են 850 բանկոմատներ, իսկ MasterCard քարտերը` 843 բանկոմատներ:
Ըստ ArCa-ի տվյալների, գրանցված առեւտրի կետերի թիվը նոյեմբերի 1-ին կազմել է 4790 (տարեկան աճը` 36,3%): Այս կետերում տեղադրված է 5336 POS-թերմինալ (աճը` 35.7%), որտեղ գործրքներ են կատարվել 3702 POS-թերմինալներով (տարեկան աճը` 28.3%): ՙԱշխատող՚ POS-թերմինալների բաժինը կազմել է 77.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 82.1%-ի փոխարեն եւ 2012 թվականի հունվարի 1-ի` 87.6%-ի փոխարեն: