Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2012 21:36
Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը հոկտեմբերին աճել է 20.1 տոկոսով, մինչեւ 59.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ArCa համակարգում պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը հոկտեմբերին աճել է 20.1%, մինչեւ 59.6 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, դրանց կազմում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 53.2 մլրդ դրամ (ամսական աճը` 20.3%) իսկ անկանխիկ գործարքները` 6.4 մլրդ դրամ (հոկտեմբերի աճը` 18.3%):
Աղբյուրի համաձայն, պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալում ArCa քարտերով գործարքների ծավալը կազմել է 45% կամ 26.8 մլրդ դրամ (ամսական աճը` 25.9%), Visa քարտերով գործարքները` 33,2% կամ 8,19 մլրդ դրամ (ամսական աճը`12.5%), իսկ MasterCard քարտերով գործարքները` 13.1 մլրդ դրամ, հոկտեմբերին աճելով 20.8%:
Ըստ ArCa-ի տվյալների, հոկտեմբերին մեկ գործարքի միջին գումարը կազմել է
47.9 հազ.դրամ, այդ թվում` Visa քարտերով` 54 հազ.դրամ, MasterCard քարտերով`45.4 հազ/դրամ, իսկ ArCa քարտերով` 4.9 հազ.դրամ: