Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012 15:28
Հայաստանի ազգային արժույթը 19 տարեկան է
ԱրմԻնֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը£ Նա ներկաներին շնորհավորել է բանկային համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. ՙԱյսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը£ 1993 թվականի հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր£ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրև բանկային համակարգի աշխատողի օր£ Կառավարության անունից շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատողներին և նրանց մաղթում նորանոր հաջողություններ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր պետության ամրապնդման՚,-նշել է վարչապետը£
Հիշեցնենք, որ Հայկական դրամի թղթադրամների առաջին խմբաքանակը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականից: Այդ ժամանակ ԱՄն դոլարի նկատմամբ հարաբերակցությունը կազմում էր 14.5 դրամ 1 դոլարի դիմաց: 1994 թվականի հունվարին փոխարժեքը կազմում էր 14 դրամ/դոլար, իսկ տարեվերջին` 412 դրամ/դոլար: Ներկայումս այն կազմում է 407.17 դրամ/դոլար:
Նշենք, որ բանկային համակարգի աշխատողի օրը նշվում է 2003 թվականից, վարչապետ, ՀՀ ԿԲ նախկն նախագահ Տիգրան Սարևգսյանի նախաձեռնությամբ: Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ, իրենց 467 մասնաճյուղերով, որոնցում աշխատում է 10880 մարդ: