Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2012 21:18
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն. Կապիտալի պակասը 2013 թ. Հայաստանի բանկային համակարգի զարգացման հիմնական սպառնալիքն է
ԱրմԻնֆո. Կապիտալի պակասը 2013 թ. Հայաստանի բանկային համակարգի զարգացման հիմնական սպառնալիքն է, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը`մեկնաբանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի համապատասխան հարցը:
ՙԸնդհանուր առմամբ բացարձակապես ճիշտը է նշված, որ բանկերի կապիտալի պակասը հաջորդ տարի բանկային համակարգի զարգացման հիմնական խոչընդոտող գործոններից մեկն է, քանի որ այդ հատվածի կարևոր խաղացողների մեծ մասի կապիտալն արդեն սահմանային մակարդակի վրա է՚,- նշել է բանկիրը:
Այս համատեքստում Յու. Գուսևն ընդգծել է, որ Խմբի գլխամասային բանկը երբեք թույլ չի տա դուստր կառույցի կապիտալի բավարարության նորմատիվի խախտում, որն իր հերթին հավատարիմ է ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործման քաղաքականությանը:
ՙԵթե խոսենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին`որպես Խմբի մասնակցի, ապա վերջինիս կապիտալը միշտ լինելու է բավարար մակարդակի վրա`գործունեության ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ ուղղության զարգացման նպատակով: Իսկ պակասի դեպքում անպայման օգնություն կստացվի մայր կառույցի կողմից՚,- եզրափակել է Յու.ուսևը: