Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012 18:09
Հայաստանի ֆինանսական հատվածը շարունակում է առաջատար մնալ աշխատավարձերի մակարդակով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անվանական աշխատավարձն ավելացել է 5,1%-ով, կազմելով 118186 դրամ (295 դոլար): Միայն հոկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է 0,2%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին համեմատ ավելացել է 4,4%-ով, մինչև 94608 դրամ (233 դոլար): Ընդ որում ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը հունվար-հոկտեմբեր ամիսներին բարձրացել է 5,3%-ով, կազմելով 145499 դրամ (363 դոլար): Միայն հոկտեմբերին բյուջետայինների աշխատավարձը բարձրացել է 2,8%-ով, մինչև 93957 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններինը` 4,8%-ով, մինչև 146891 դրամ: Աղբյուրի համաձայն, Հայաստանում աշխատավարձերի գծով ֆինանսական հատվածը շարունակում է մնալ առաջատար: Այսպես, ֆինանսական հատվածում հոկտեմբերի 1-ի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 283392 դրամ` 11,3% տարեկան աճով: Ըստ աշխատավարձի երկրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 277584 դրամ` տարեկան 4,5% աճով: Աշխատավարձերի գծով առաջատարների եռյակը եզրափակում է լեռնահանքային ճյուղը` 237156 դրամ` տարեկան 1,5% աճով: Ամենացածր աշխատավարձն ստանում են մշակույթի, հանգստի և զվարճանքի ոլորտի աշխատողները` 68251 դրամ (8,7% տարեկան աճով):
Մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ի դրությամբ միջին աշխատավարձի չափը կազմել է 131492 դրամ` 5,5% տարեկան աճով, ընդ որում ամենամեծ աշխատավարձն արձանագրվել է Կենտրոն համայնքում`154274 դրամ: Մարզերում աշխատավարձերի ամենամեծ չափն արձանագրվել է Սյունիքում, Կոտայքյում և Արմավիրում` համապատասխանաբար 142273 դրամ, 104637 դրամ և 101834 դրամ: