Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2012 16:32
Նոյեմբերին թանկարժեք մետաղները թանկացել են 1.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Նոյեմբերին Հայաստանում ոսկին, արծաթը և պալադիումը թանկացել են 2.7%, իսկ պլատինը էժնացել է 1.2%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 1.7% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի նոյեեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 22602.3 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.2%, արծաթի գինը` 432.78 դրամ, աճելով 1.7%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20586.7 դրամ, 0.1% շաբաթական ակումով, պալադիումի գինը` 8419.99 դրամ` շաբաթական 2.7% աճով:
2012 թվականի սկզբի համեմատ Հայաստանում ոսկու մեկ գրամի գինը աճել է 14%, արծաթի գինը` 20%, պլատինի գինը` 17%, իսկ պալադիումի գինը` 8%: Միջին հաշվով թանկարժեք մետաղները տարեսկզբից թանկացել են 14.8%: Եռամսյակային կտրվածքով թանկարժեք մետաղների գները փոխվել են հետեւյալ կերպ. առաջին եռամսյակում աճել են 10.1% (ոսկի` 3.9%, արծաթ`10.7%, պլատին` 16.5%, պալադիում` 9.4%), երկրորդ եռամսյակում` 1,5% նվազել են (արծաթ` 5.4%, պլատին` 3.7%, պալադիում` 1.8%, իսկ ոսկու գինն աճել է 4.7%), երրորդ եռամսյակում աճել են 8.6% (ոսկի`12.4%, արծաթ`12.9%, պլատին 5.4% և պլադիում` 3.7%): Թանկարժեք մետաղների գները հոկտեմբերին աճել են 2.2%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու, պլատինի և արծաթի է 4% թանկացումներով և պալադիումի 3,3% էժանացումով: Ընթացիկ տարվա 11 ամիսներին ամենամեծ թանկացումները գրանցվել են հունվարին` 9.5%, արծաթի և պլատինի (11-12%) թանկացումների, իսկ սեպտեմբերին` 8.5% թանկացման հաշվին, ինչը տեղի է ունեցել հիմնականում արծաթի` 11.9% թանկացման շնորհիվ, հիմնականում ոսկու, պլատինի եւ պալադիումի գների 7% աճի հաշվին: