Երեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2012 19:19
Հայաստանի արտաքին պարտքը 2012 թվականի 9 ամիսներին աճել է 4.8 տոկոսով, մինչև 3.7 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին պարտքը 2012 թվականի 9 ամիսներին աճել է 4.8%, մինչև 3.7 մլրդ.դրամ, միայն երրորդ եռամսյակում`1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 6.4%, մինչեւ $ 3740.783 մլն (1519.7 մլրդ դրամ), կամ պետական ընդհանուր պարտքի 86.7%-ը: Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության նախնակն տվյալները, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Արտաքին պարտքի կազմում ՀՀ կառավարության բժինը կազմել է 84.1% կամ $ 3.2 մլրդ, 9-ամսյա աճը կազմել 6,6%, տարեկան աճը` 10.3%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 3.2% (պայմանավորված է բազմակողմանի ներդրողների հանդեպ պարտքի 9.9% աճով, երկկողմ ներդրողների հանդեպ պարտքի` 0.5% աճով): ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է 3.7%, միայն երրորդ եռամսյակում` 2.5%, որի տարեկան աճը` 1.4%, կազմելով` $594,7 մլն դոլար (արտաքին ընդհանուր պարտքի 15.9%-ը), բազմակողմանի ներդրողների հանդեպի պարտքի կրճատման (6.1%) եւ երկկողմ ներդրողների հանդեպ պարտքի աճի (19.2%) շնորհիվ:
ՀՀ արտաքին պարտքի կազմում բազմակողմանի ներդրողների հանդեպ պարտքը կազմել է 70,3% կամ $ 2630.824 մլն, 9 ամիսներին աճելով 6.3%: Մասնավորապես, Համաշխարհային Բանկի հանդեպ պրտքը կազմել է $ 1,5 մլրդ կամ ընդհանուր արտաքին պարտքի 39%-ը: հաշվետու ժամանակահատվածում աճելով 9%: Այսպես, IBRD հանդեպ պրտքը կազմել է ընդհանուր արտաքին պարտքի 5.8%-ը կամ $ 218,3 մլն, աճելով 44.9%, իսկ Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) հանդեպ պարտքն աճել է 4.5%, կազմելով $ 1.2 մլրդ. կամ ընդհանուր արտաքին պարտքի 33.1%-ը: Եվրամիության հանդեպ պարտքը կազմել է ընդհանուր արտաքին պարտքի 2.2%-ը կամ $ 84.1 մլն, աճելով 2.5 անգամ: յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հանդեպ պարտքն աճել է 2.9%, կազմելով $ 68,2 մլն կամ արտաքին ընդհանուր պարտքի 1,8%-ը: Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հանդեպ պարտքը 9 ամսում աճել է 66.9%, կազմելով $ 6.5 միլիոն կամ ընդհանուր արտաքին պարտքի 0,2%-ը: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հանդեպ պարտքն աճել է 11.3%, կազմելով $184,1 մլն կամ ընդհանուր արտաքին պարտքի 4,9%-ը: Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ պրտքը նվազել է 4,6%, մինչեւ $ 789,7 մլն կամ ընդհանուր արտաքին պարտքի 21.1%-ը: EBRD հանդեպ պարտքը կազմել է ընդհանուր արտաքին պարտքի 0.4%-ը կամ $ 13.5 մլն, 9 ամսում նվազելով 1.2%: ՕՊԵԿ-իօ հանդեպ պարտքը կազմել է ընդհանուր արտաքին պարտքի 0.7%-ը կամ $ 27.5 մլն, 9 ամսում նվազելով 2,9%:
Արտաքին պարտքի կազմում երկկողմ ներդրողների հանդեպ պարտքը կազմել է 29,7% կամ $ 1109.959 մլն, 9 ամիսներին աճելով 1.6%: Երկկողմ ներդրողների հանդեպ պարտքերի կազմում 9-ամսյա անկում է գրանցվել ԱՄՆ հանդեպ` 6.1%, մինչև $ 29.2 մլն, կամ ընդհանուր արտաքին պարտքի 0,8%-ը, Ճապոնիայի հանդեպ` 0,8%, մինչեւ $ 394 մլն, կամ ընդհանուր արտաքին պարտքի 10.5 %-ը, Ֆրանսիայի հանդեպ` 3,3%, մինչեւ $ 3.9 մլն, կամ ընդհանուր արտաքին պարտքի 0.1%-ը: Աճ է գրանցվել KBC հանդեպ պարտքի գծով` 0.1%, մինչև $ 2,2 մլն (ընդհանուր արտաքին պարտքի 0.1%-ը:), երմանիայի հանդեպ` 12.1%, կազմելով $173,7 մլն (ընդհանուր արտաքին պարտքի 4.6%-ը:), Abu Dhabi հիմնադրամի հանդեպ պարտքը` 35.3%, մինչև $ 4.2 մլն (ընդհանուր արտաքին պարտքի 0.1%-ը:), Ավստրիայի հանդեպ (Rayfazn Bank)` $ 2.6 մլն (ընդհանուր արտաքին պարտքի 0.1%-ը:): Ռուսաստանի հանդեպ պարտքը չի փոփոխվել, կազմելով $500 մլն կամ ընդհանուր արտաքին պարտքի13.4%-ը:
2012 թվականի երրորդ եռամսյակում բազմակողմանի կրեդիտորներից վարկային ծրագրերի շրջանակներում ստացվել է $ 47.7 մլն գումարի վարկ, որտեղ կառավարության բաժինը կազմել է $ 36,3 մլն, իսկ երկկողմ ներդրողների բաժինը կազմել է $ 6.7 մլն: Հաշվետու ժամանակահատվածում մարվել է $ 59,1 մլն գումարի վարկ, $ 8.9 մլն. գումարի տոկոս: Տարեկան կտրվածքով ստացված վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է 63,7%, մարման ծավալն ավելացել է 7 անգամ, տոկոսադրույքների վճարման ծավալն ավելացել է 15.6%: Եռամսյակային կտրվածքով ստացված վարկերի ծավալը կրճատվել է 69.9%, մարման ծավալն աճել է 24.7%, իսկ տոկոսավճարները կրճատվել են ավելի քան 2 անգամ: Նշենք, որ արտաքին պարտքը հաշվարկվում է ՀՀ դրամի փոխարժեքի հիման վրա, որը ձևավորվել է Հայաստանի արտարժույթի շուկայում` 30.09.2012 դրությամբ, կազմելով 406.25 դրամ/$1 (ԿԲ տվյալներով):