Չորեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2012 13:55
Հայաստանի տնտեսությունում շարունակվում է օտարերկրյա ներդրումների անկումը
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսությունում արդեն երրորդ եռամսյակ է, ինչ շարունակվում է օտարերկրյա ներդրումների հոսքերի անկումը, ընդ որում, հիմնական կրեդիտոր-երկրներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Վիրջինյան կղզիներից, Նիդեռլանդներից, Բելգիայից և Դանիայից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է Վիրգինյան կղզիներից ներդրումների գծով` ավելի քան 60 անգամ որին հաջորդում են Նիդերլանդները` 89,7%, Դանիան` 78%, Մեծ Բրիտանիան` 74%, ԱՄՆ` 71,2%, Ռուսաստանը` 71,1%, Բելգիան` 56,7%, Կիպրոսը` 55.7%, Ֆրանսիան` 55,2%:
Իսկ Կանադան շարունակում է մեծացնել ներդրումների ծավլները Հայաստանում ¥4.4 անգամ¤ և դրա շնորհիվ ներդրումների ծավալներով հանդիսանում է առաջատարը` $ 102.2 մլն: Իսկ ներդրումների տարեկան ամենամեծ աճը գրանցել է Շվեյցարիան` 5.1 անգամ, մինչև $ 38.8 մլն դոլար, որից 98%-ը հանդիսանում են ՕՈՒՆ: Չորրորդ հորիզոնականում է երմանիան` $ 36.7 մլն (լրիվ ՕՈւՆ) տարեկան գրեթե եռակի աճի շնորհիվ: Ներդրումների զգալի տարեկան աճ են ապահովել նաև Լիբանանը և Լյուքսեմբուրգը`ավելի քան 2 անգամ:
Ընդհանուր առմամբ օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ (բացառությամբ պետական կառավարման և բանկային համակարգի կողմից ստացված վարկերը) 2012 թվականի 9 ամիսներին կազմել է $ 391,1 մլն, տարեկան կտրվածքով կրճատվելով 35.2%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված տեղեկությունների, օտարերկրյա ներդրումների կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են $ 221,3 մլն է, տարեկան կտրվածքով նվազելով 53.8%: Ամբողջովին զրոյացվել են ներդրումները Լիխտենշտեյնից, Իտալիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Սիրիայից, սակայն սկսվել են ներդրումներ հոսել Ֆինլանդիայից ($ 4.7 մլն, ամբողջովին դեպի էներգետիկայի և գազի ոլորտները), Սեյշելյան կղզիներից ($ 3.1 մլն, ամբողջությամբ ՕՈՒՆ, գյուղատնտեսության ոլորտ) և Իրանից ($ 0,5 հազ., ամբողջությամբ ՕՈՒՆ, տրանսպորտի և պահեստավորման ոլորտներին):
Ներդրումները Կանադայից ամբողջությամբ ուղղվել են մետաղների ստացմանը: Ռուսաստանից եկած ներդրումներից $ 25.7 մլն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտին (լրիվ ՕՈւՆ), $ 18.7 մլն-ը` էներգետիկ և գազի ոլորտներին (լրիվ ՕՈւՆ), $ 23.7 մլն-ը` մանրածախ առեւտրի ոլորտին, իսկ մնացածը` բնակարանային շինարարության, լեռնահանքային, մեծածախ առեւտրի ոլորտներին և գիտական հետազոտություններին: Երրորդ տեղում է Շվեյցարիան, որը ներդրումների ավելի քան 90%-ն ($ 37.9 մլն, հիմնականում ՕՈՒՆ) ուղղել է հանքարդյունաբերությանը, իսկ մնացածը` մեծածախ առեւտրին: Ներդրումները Ֆրանսիայից միատեսակ բաշխված են հեռահաղորդակցման և հյութերի արտադրության ոլորտներում: երմանիան իր ներդրումների առյուծի բաժինն ուղղել է հանքարդյունաբերության ոլորտին: Արգենտինական ներդրումները հիմնականում կատարվել է օդային տրանսպորտի, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտներում, Լիբանանյան ներդրումները` հեռահաղորդակցության, իսկ մնացածը` սննդի արդյունաբերության ոլորտներին, Լյուքսեմբուրգից ներդրումները` ամբողջությամբ ուղղվել է ըմպելիքների արդյունաբերության ոլորտին: Ներդրումներն Իռլանդիայից հիմնականում ուղղվել են տեխնիկական գործունեությանը: Սեյշելներից եկած ներդրումներն ամբողջովին եղել են ՕՈՒՆ և ուղղվել են գյուղատնտեսության ոլորտին, իսկ ներդրումներն Իրանից ամբողջությամբ ուղղվել են տրանսպորտի ոլորտին:
Հիշեցնենք, որ 2011-ին, օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ (ներառյալ պետական կառավարման եւ բանկային համակարգի կողմից ստացված վարկերը), եղել է $ 1,654 մլրդ - ի հետ, որի տարեկան աճը կազմել է 6.3%: Օտարերկրյա ներդրումների կազմում, օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել է $ 813,3 մլն, գրանցելով տարեկան 15.1% աճ: Իսկ այլ ներդրումները տարեկան կտրվածքով նվազել են 0,8%, կազմելով 829,9 մլն դոլար, իսկ պորտֆելային ներդրումները նվազել են 11.7% մինչև $ 10,8 մլն: Հայաստանից ներդրումների արտահոսքը կազմել է $ 115,8 մլն, գրանցելով տարեկան 22.4% աճ: Դեպի Հայաստան արտասահմանյան ներդրումների ներհոսքը (առանց պետական կառավարման և ՀՀ բանկային համակարգի ստացած վարկերի), 2011 թվականին կազմել է $ 816,3 մլն, տարեկան աճը` 16.2%, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են $ 631.4 մլն, որի տարեկան աճը` 30 7%: Առանց սեփականաշնորհման միջոցների, օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ 2011 թվականին աճել է 16.2%, իսկ ՕՈՒՆ-ը` 30.7%: