Շաբաթ, 8 Դեկտեմբերի 2012 17:47
Փորձագետ. Բնակարանների գների դանդաղկոտ անկումը կշարունակվի նաև 2013 թվականին
ԱրմԻնֆո. Համաշխարհային ընթացիկ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում բնակարանների գների դանդաղկոտ անկումը կշարունակվի նաև 2013 թվականին: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել Երևանի անշարժ գույքի բորսայի տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Արտյոմ Պրիբիլսկին, կանխատեսելով Հայաստանի 2013 թվականի անշարժ գույքի շուկան:
Ըստ տնտեսագետի, 2012 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի գները տարեկան կտրվածքով ընկել են 5.2%: Ընդ որում, գների ամենամեծ անկումը գրանցվել է Կենտրոն համայնքում`11%, իսկ Քանաքեռ-Զեյթուն և Դավիթաշեն համայնքներում` 3.2%: Երևանի մյուս համայնքներում ¥բացի Նուբարաշենից¤ գների անկումը կազմել է 3%:
Անդրադառնալով Հայաստանի անշարժ գույքի ոլորտում ակտիվությունը սահմանափակող գործոններին, Ա.Պրիբիլսկին նշել է բնակչության արտագաղթը, ինչպես նաև ազգային տնտեսության ոչ եկամտաբեր ոլորտներուի չլուծված պրոբլեմները, որոնք մարդկանց թույլ են չեն տալիս միջոցներ խնայել բնակարան գնելու համար:
Ըստ ՀՀ Կադաստրի պետական կոմիտերի տվյալների, 2012 թվականի հոկտեմբերին անշարժ գույքով գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 9.3%, միայն մեկ ամսում աճը կազմել է 34.4%: Երևանի բազմաբնակարան շենքերում առք և վաճառքի գործարքները հոկտեմբերին աճել են 55%, իսկ մեկ տարում` 8.6%: Մասնավոր տների վաճառքն աճել է 43.4%, ընդ որում, Երևանում այս ցուցանշը կազմել է 63.9%, իսկ շրջաններում` 35.8%:
Փորձագետը գերատեսչության կողմից հրապարակված տվյալները գտնում է քիչ հավանական և բացատրում, որ հնարավոր են տեխնիկական սխալներ: Պաշտոնական այդ աճը հակասում է շուկայական տարրական պրենքներին, քանի որ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը պետք է ուղեկցվի գների գոնե մի փոքր աճով:
Սակայն, ըստ Պետկադաստրի տվյալների, անշարժ գույթի գործարքների կազմում օտարման գործարքները 2012 թվականի հոկտեմբերին կազմել են ավելի քան 26%, հաշվետու ժամանակահատվածում աճելով 25.4%, իսկ տարեկան կտրվածքով` 8.7%: ույքի ժառանգման գործարքների բաժինը կազմել է 11.8%, գրավադրումով գործարքների բաժինը` 12%, բնակարանի առաջնային գրանցման գործարքների բաժինը` 13.4%, վարձակալության գործարքների բաժինը` 5.3%, իսկ այլ գործարքները կազմել են գործարքների ընդհանուր թվի երրորդ մասը: