Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 19:43
Պլաստիկ քարտերով տրանսակցիաների ընդհանուր ծավալը նոյեմբերին իջել է 4.5 տոկոսով, մինչև 57 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ArCa համակարգում պլաստիկ քարտերով տրանսակցիաների ընդհանուր ծավալը նոյեմբերին իջել է 4.5%, մինչև 57 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, դրանց կազմում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 50.9 մլրդ դրամ (ամսական անկումը` 4.4%), իսկ անկանխիկ գործարքները` 6 մլրդ դրամ (նոյեմբերի անկումը` 5.3%):
Աղբյուրի համաձայն, պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալներում ArCa քարտերով գործարքները կազմել են 41,9% կամ 23.9 մլրդ դրամ (ամսական անկումը` 10.7%), որին հետեւում է Visa-ն` 35,4% կամ 20.2 մլրդ դրամով (ամսական աճը` 2.1%), և MasterCard քարտերը` 12.9 մլրդ դրամ, նոյեմբերի անկումը` 1,6%:
Ըստ ArCa-ի տվյալների, հոկտեմբերին մեկ տրանսակցիայի միջին գումարը կազմել է 47.2 հազ.դրամ, այդ թվում, Visa քարտերով` 57.5 հազ.դրամ, MasterCard-ով` 44,6 հազ.դրամ, իսկ ArCa քարտերով` 42.3 հազ.դրամ: