Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2012 20:00
Հայաստանի համախառն միջազգային պահուստները մեկ տարում կրճատվել են 11 տոկոսով, մինչև 1739.058 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2012 թվականի 3-րդ եռամսյակում կրճատվել են 1.1% կամ 19.8 մլն.դոլարով, կազմելով $1739.058 մլն.դոլար: ՆԲախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 11%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներն արտարժույթով) եռամսյակում ավելացել են $ 1719.219 մլն (տարեկան անկումը` 11%): Փոխառության հատուկ իրավունքների չափը (SDR) ԱՄՀ-ում, 2012 թվականի երրորդ եռամսյակում կրճատվել են 9 անգամ, մինչեւ $ 6.7 մլն (4.352 մլն SDR): Տարեկան կտրվածքով SDR-ի չափը ԱՄՀ-ում աճել է ավելի քան 2 անգամ:
Զուտ արտաքին ակտիվները 2012 թվականի 3-րդ եռամսյակում կրճատվել են 1.6% կամ $ 16,3 մլն, կազմելով $ 1,008 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 3.6%:
Նշենք, որ համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կազմել են $ 1932,477 մլն, որոնց կազմում միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներն արտարժույթով) կազմել են $ 1932,477 մլն: SDR-ը ԱՄՀ-ում 2012 թվականի հունվարի 1-ին կազմել է $ 57,033 մլն (37.148 մլն.), իսկ զուտ արտաքին ակտիվները` $ 1178.344 մլն: