Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2012 20:51
2012 թվականի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 99.4%-ից մինչև 106.6% իսկ գործարար միջավայրի ինդեքսը` 94.2%-ից մինչև 96.2%
ԱրմԻնֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը ¥ՏԱԻ¤ 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 99.4%-ից մինչեւ 106.6%, իսկ տարվա կտրվածքով կազմել է 107.1%: Ընդ որում, անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 94%, գրանցելով տնտեսական ակտիվության զգալի աճ: Այնուամենայնիվ, այս ինդեքսի տարեկան աճը պայմանավորված է եղել արդյունաբերական ոլորտում տեղի ունեցած ակտիվությունով, որի գնահատականները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելի լավատեսական էին: Այսպես, ամենաբարձր տնտեսական ակտիվությունը գրանցվել է շինարարության ոլորտում (113.3%), որին հաջորդում են առեւտրի հատվածը (110.9%) եւ ծառայությունների ոլորտը (106.8%): Այս ֆոնի ներքո ՏԱԻ-ն կազմել է 94.1%, հարցվողների հոռետեսական ակնկալիքների հետևանքով: ՏԱԻ աճը թելադրված ենթաինդեքսների ակնկալվող աճով, բացառությամբ արդյունաբերական հտվածի: Մասնավորապես, սպասելիքների եռամսյակային ենթաինդեքսը գրանցվել է 109%, տարեկան առումով`111,3%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գործարար միջավայրի ինդեքսը (ՄԻ) 4-րդ եռամսյակում 94,2%-ից աճել է մինչեւ 96.2%, իսկ տարեկան կտրվածքով նվազել մինչև 98.3%, շինարարության հատվածի (մինչեւ 94,3%) եւ ծառայությունների ոլորտի (մինչեւ 97.2%) ակնկալիքների վատթարացման հետևանքով: ործարար միջավայրի բարելավում է նկատվել առեւտրի ոլորտում, որտեղ տարեկան ՄԻ-ն կազմել է 101.9%, ինչն ուղեկցվել է տնտեսական ակտիվության մինչև 110.9% աճով: Արդյունաբերական ոլորտում եռամսյակային և տարեիան ՄԻ-ն գրանցվել է համապատասխանաբար` 95,2% եւ 98.8%, գրանցելով գնահատականների աննշան նվազում: Ընդ որում, նվազել են ինչպես փաստացի, յնպես էլ սպասվելիք ենթաինդեքսները (97.6% եւ 98.8%):
Այնուամենայնիվ, ՄԻ գնահատականների սպասվալիք արդյունքը կազմել է 49,6 գրանցվելով տատանումների կայուն մկարդակում (45-ից մինչեւ 55), ինչը վկայում է այն մասին, որ հարցվողների շրջանում վատթարացումներ սպասողների թիվը մի փոքր ավելի է եղել, քան բարելավումներ ակնկալողներինը: Միեւնույն ժամանակ, ՏԱԻ գծով գնահատականը ձևավորվել է` 59,3, լինելով կայուն մակարդակից բարձր (50), քանի որ բարելավումներ սպասողների թիվն ավելի մեծ է եղել, քան վատթարացումները սպասողներինը: Համեմատության համար նշենք, որ 2012 թ. երրորդ եռամսյակում ՄԻ գծով ամփոփիչ արդյունքը կազմել է 51.5, իսկ ՏԱԻ գծով` 55.7, իսկ չորրորդ եռամսյակում այս ցուցանիշերը համապատասխանաբար կազմել են` 50,4 և 55,4:
Ինդեքսների հաշվարկը, կատարվում է փաստացի գնահատականների և սպասելիքների բալանսները միջինացնելու հիման վրա: Տնտեսական ակտիվության փաստացի բալանսը հաշվարկվում է արտադրության ծավալների և պահանջրկի մակարդակի վերաբերյալ գնահատականների հիման վրա, իսկ սպասելիքների բալանսը` հաջորդ եռամսյակում արտադրության ակնկալվելիք ծավալների, արտադրության, ծառայությունների, ինչպես նաև պահուստների ծավալների նկատմամաբ պահանջարկի հիման վրա:
Հիշեցնենք, որ այս հարցումը Կենտրոնական բանկի կողմից անց է կացվում 2005 թվականից, գործող ձեռնարկությունների (արդյունաբերության, շինարարական, եւ ծառայությունների մատուցման ոլորտներում, այդ թվում` նաև մանրածախ), եւ նպատակ ունի գնահատել ներկա տնտեսական իրավիճակը եւ ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ԱՄՆ Conference Board կազմակերպության և գերմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: