Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2012 18:48
ՀՀ ԿԲ որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել ՙԿոնտակտ՚ և ՙԲլիզկո՚ վճարահաշվարկային համակարգերի մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել ռուսական երկու խոշորագույն` ՙԿոնտակտ՚ և ՙԲլիզկո՚ վճարահաշվարկային համակարգերի մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է Խորհրդի այսօր կայացած նիստում:
Աղբյուրի համաձայն, ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորներն առանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չեն ապահովել (դադարեցվել է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում իրենց համակարգից օգտվելուª բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը:
Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկն ուժը կորցրած էր ճանաչել Western Union ¥22.08.2000թ.¤, Migom ¥11.07.2011թ.¤ և ՙԶոլոտայա Կորոնա՚ ¥9.10.2012թ.¤ դրամական փոխանցումների միջազգային համակարգերի լիզենզիաները: Այսպիսով, այօրվա դրությամբ, Հայաստանում դադարեցվել է արդեն վեց դրամական փոխանցումներ իրականացնող օպերատորների գործունեությունը: