Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2012 15:25
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականի դեկտեմբերին կազմել է 0.3%, իսկ տարեկան արժեզրկումը` 5.9%
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականին կազմել է 5.9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 405.96 դրամ/$ 1 դիմաց, 2011-ի դեկտեմբերի 383.22 դրամ/$ 1-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, սպառողական գների աճը 2012 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կազմել է 2.1%, ինչն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.3% ռեվալվացիայով, իսկ 2012 թվականի հունվար-դեկտեմբերին 3.2% ինֆլյացիայի պայմաններում արժեզրկումը կազմել է 5.9%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-դեկտեմբերին, 4.7% ինֆլյացիայի պայմաններում ՀՀ դրամի արժեարկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել էր 6.2%, 2010 թվականի 9.4% ինֆլլյացիայի և 5.2% արժեզրկման համեմատ: Միայն 2011-ի դեկտեմբերին, ինֆլյացիան, 2.5% ինֆլյացիայի պայմաններում դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 0.1%: