Չորեքշաբթի, 9 Հունվարի 2013 19:20
2012 թվականի նոյեմբերին դրամական բազան Հայաստանում կրճատվել է 2,8 տոկոսով
Արմինֆո. 2012 թվականի նոյեմբերին դրամական բազան Հայաստանում կրճատվել է 2,8%-ով (կամ 17.8 մլրդ դրամով) դեկտեմբերի 1-ին կազմելով 623.7 մլրդ դրամ ($ 1,5 մլրդ): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, դրամական բազան տարեկան կտրվածքով աճել է 5.5%:
Դրամական բազայի կազմում Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամական միջոցները դեկտեմբերի 1-ին կազմել են 406.3 մլրդ դրամ (դրամական բազայի 65.1%-ը), նոյեմբերին նվազելով 0.6%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 10.3%:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական ընդհանուր բազայի մեջ կազմել է 26% կամ 162.5 մլրդ դրամ, նոյեմբերին նվազելով 4.6%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 39.8%: Պարտադիր արտարժութային պահուստները կազմել են ընդհանուր դրամական բազայի 7.6%-ը կամ 47.3 մլրդ դրամ, նոյեմբերին նվազելով 12.1%, իսկ տարեկան կտրվածքով` 52%:
Ըստ աղբյուրի, արտաքին պահուտների չափերը (առանց սեփականաշնորհման միջոցների) նոյեմբերին նվազել են 1,4%, իսկ տարեկան կտրվածքով` 15.7%, մինչև 377.5 մլրդ դրամ: Ներքին ակտիվների չափերը հաշվետու ամսում նվազել են 4,8%, դեկտեմբերի 1-ին կազմելով 246.2 մլրդ դրամ, իսկ տարեկան կտրվածքով աճելով 71.8%:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 102.2 մլրդ դրամ բացասական ցուցանիշ, խորանալով մեկ ամսում 15.1%, իսկ տարեկան կտրվածքով` 23.8%: Բանկերի նկատմամբ պահանջները նոյեմբերին կրճատվել են 0.4%, մինչև 149.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 49.9%: Դրանց կազմում ռեպո-գործարքների ծավալը մեկ ամսում աճել է 17%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 5 անգամ, մինչև 53,6 մլրդ դրամ: