Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 18:46
2012 թվականին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքի աճի տեմպերով Հայաստանը ԽՍՀՄ նախկին երկրների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը
Արմինֆո. Հայաստանը ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքի աճի տեմպերով, 2012 թվականի արդյունքներով, նախկին ԽՍՀՄ երկրների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը: Այս մասին է վկայում 2011 և 2012 թվականների դեկտեմբերների միջև ընկած ժամանակահատվածում իրականացված փոխարժեքների վերլուծությունները, որոնք իրականացրել է բելառուսական ԲելաՊան տեղեկատվական ընկերությունը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանում դոլարի պաշտոնական դոլարի փոխարժեքն աճել է 4,62%, 403,58-ից մինչև 385.77 դրամ:
Ամենից մեծ աճն անցյալ տարի տեղի է ունեցել Ուզբեկստանում` 10,53% (1,795-ից մինչև 1,984 Սոմ): Վարկանիշի երրորդ տեղում է Մոլդովան` 2,97%, 11,7154-ից մինչև 12,0634 լեյ: Այնուհետև հաջորդում են` Բելառուսը` 2,63%, 8,350-ից մինչև 8,570 ռուբլի, Ղրղզստանը` 1.97%, 46,4847-ից մինչև 47,4015 Սոմ, Ղազախստանը` 1.58%, 148,40-ից մինչև 150,74 թենգե, Տաջիկստանը` 0.12%, 4,7585-ից մինչև 4,7644 սոմոնի, Ուկրաինան` 0,04%, 7,9898-ից մինչև 7,993 գրիվնի:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել Թուրքմենստանում (2.85 մանաթ), նվազել է Ադրբեջանում`0.19%-ով (0,7865-ից մինչև 0,785 մանաթ), Վրաստանում` 0.81% (1,6703-ից մինչև 1,6567 լարի), Էստոնիայում` 1.94% (0,7729-ից մինչև 0,7579 եվրո), Լիտվայում` 2,38% (2,6694-ից մինչև 2,606 լիտ), Լատվիայում` 2,39% (0,544-ից մինչև 0,531 լատ) և Ռուսաստանում` 5,66% (32,1961-ից մինչև 30,3727 ռուբլի):