Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 19:36
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում աճել է մոտ 21 տոկոսով, հիմնականում ֆիզիկական անձանց թվի աճի հաշվին
Արմինֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի նոյեմբերի 1-ին կազմված է եղել 1,476,496 ֆիզիկական և 72,007 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ընդհանուր հաշվով, 1.548.503 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1.882.400 հաշիվներ, որից 1.755.234-ը պատկանել է ֆիզիկական անձանց, իսկ 127 166-ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, 2012 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերի հաճախորդային բազան աճել է 1.3%-ով կամ 20,570 հաճախորդով, իսկ տարեկան կտրվածքով` 20.7%-ով կամ 265,651 հաճախորդով: Բացի այդ, հաշվետու ամսում ֆիզիկական անձանց թիվն աճել է 1,4%-ով կամ 20.172 հաճախորդով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 0.5%-ով կամ 398 հճախորդով: 2011 թվականի հոկտեմբերի համեմատ ֆիզիկական անձանց թիվն աճել է 55%-ով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 4.4%-ով:
Հոկտեմբերին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բացված հաշիվների թիվն աճել է 1.3% կամ 25 050-ով տարեկան կտրավածքով նվազելով 9.6% կամ 200,721-ով: Ընդ որում, իրավաբանական անձանց հաշիվները հաշվետու ամսում աճել են 0.7% կամ 840-ով, տարեկան կտրվածքով նվազելով 11% կամ 15 741-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվներն աճել են 1.4% կամ 24 210-ով, տարեկան կտրվածքով նվազելով 9.5% կամ 184.980-ով: Հայաստանի բանկերում հաշիվների քանակի տարեկան անկումը, ընդ որում, հաճախորդների թվի աճին զուգահեռ, վկայում է չաշխատող վարկերի մաքրման գործընթացի անավարտ լինելու մասին, որոնց սպասարկումը բերում է բանկի աշխատակիցների աշխատանքային ժամերի հետ կապված լրացուցիչ ոչ արտադրողական ծախսերի, ինչպես նաև լրացուցիչ, չփոխհատուցվող, նյութական ծախսերի, որոնք կապված են հաշիվների սպասարկման և տեղեկությունների մշակման հետ: