Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 20:49
Դրամային և արտարժութային ավանդների աճի տեմպերը Հայաստանի բանկերում գրեթե հավասարվել են
Արմինֆո. Հայաստանի առեւտրային բանկերի կողմից 2012 թվականի նոյեմբերին ներգրավված ավանդների ծավալն աճել է 2.2%, իսկ տարեկան կտրվածքով նվազել 30%, դեկտեմբերի 1-ին կազմելով 1 մլրդ դրամ ($ 2.964 մլրդ):
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ավանդները կազմել են 30% կամ մոտ 360,1 մլրդ դրամ ($ 888.5 մլն): Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2.4%, իսկ տարեկան աճը կազմել է 27%: Արտարժութային ավանդների ընդհանուր բաժինը կազմել է 70% կամ 841,1 մլրդ դրամ ($ 2.075 մլրդ): Այս ցուցանիշը նոյեմբերին ցուցադրել է դրամային ավանդների համեմատ գրեթե միատեսակ` 2% աճ, իսկ տարեկան կտրվածքով աճելով 31.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 23.3% կամ 280,6 մլրդ դրամ (ամսվա աճը կազմել է 2.7%, իսկ տարեկան աճը` 45%): Դրանց կազմում դրամային ավանդները նոյեմբերին աճել են 1.5%, մինչև 19.1 մլրդ դրամ (տարեկան աճը` 71.5%), իսկ արտարժույթով ավանդների գումարն աճել է 2,8% (տարեկան աճը` 43.5%), կազմելով 261,5 մլրդ դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 76.7% կամ 920.6 մլրդ դրամ (նոյեմբերի աճը` 2%, իսկ տարեկան աճը` 26%): Դրանց մեջ 341 մլրդ դրամ կազմել են դրամային ավանդները(ամսական աճը կազմել է 2.5%, իսկ տարվա աճը` 25.2%), իսկ 579,6 մլրդ դրամ կազմել են արտարժույթով ավանդները (ամսական աճը` 1.7%, իսկ տարվա աճը` 26.5%):
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների մեջ ցպահանջ ավանդների բաժինը կազմել է 31.8% կամ 293.1 մլրդ դրամ (նոյեմբերի աճը` 0.1%, իսկ տարեկան աճը` 5.1%), իսկ ժամկետային ավանդների բաժինը կազմել է 68 2% կամ 627.5 մլրդ դրամ (նոյեմբերի աճը` 3%, տարվա աճը` 38.9%):
Բնակչության ավանդների մնացորդը 2012 թվականի դեկտեմբերի 1-ին կազմել է 614.7 մլրդ դրամ ($ 1.517 մլրդ), տարեկան կտրվածքով աճելով 2.9% (17.5 մլն դրամ), տարեկան աճը` 33.3% (153.6 մլն դրամ):
Ըստ աղբյուրի, դրամային ավանդների գծով տոկոսադրույքները 2012 թվականի նոյեմբերին աճել են 0.15 կետով, մինչև 9.92%, իսկ տարեկան կտրվածքով` 0.64 կետով: