Հինգշաբթի, 24 Հունվարի 2013 18:27
2012 թվականին Հայաստանում բանկային ակտիվ քարտերի թիվն ավելացել է 32 տոկոսով, անցնելով 1 միլիոնից
Արմինֆո. Հայաստանի բանկերը 20112 թվականի դեկտեմբերին, ArCa ազգային պրոցեսինգի շրջանակներում թողարկել են 43,598 քարտ, ինչը 40.7% ավելի է, քան 2011 թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1008.9 հազար, նախորդ տարվա հունվարի 1-ի 764.6 հազարի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, դեկտեմբերին բանկերը թողարկել է 22,510 ArCa քարտ, տարեկան աճը 65,9%, 12,529 MasterCard, տարեկան աճըը` 26.1%,և 8559 Visa քարտ, տարեկան աճը 14.6%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով հունվարի 1-ի դրությամբ առաջատարն է MasterCard-ը` 43.8%, մինչև 240.3 հազ քարտ: Նրան հաջորդում է Visa-ն` 36.4%, մինչև 277.3 հազ.քարտ և ArCa-ն` 24.6%, մինչև 491,3 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, դեկտեմբեր գործողություններ են իրականացրել
675,1 հազար քարտերով, կամ ակտիվ քարտերի ընթհանուր թվի 67%-ով ¥տարեկան աճը` 26.3%), մասնավորապես, 349,4 հազար ArCa քրատերով, տարեկան աճը` 18.7% (ակտիվ ArCa քարտերի 71%-ով, 176,9 հազ. Visa քարտերով, տարեկան աճը` 33,2% (Visa ակտիվ քարտերի 64%-ով և 148,8 հազար MasterCard-երով, տարեկան աճը` 38.6% (ակտիվ MasterCard-երի 62%-ով): Ըստ Armenian Card-ի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալներ թիվը կազմել է 6068 (տարեկան աճը` 28%), որից 560-ը տեղադրված է կանխիկացման կտերում (տարեկան աճը` 11,6%), իսկ 5508-ը` առեւտրի կետերում (աճը` 30%): 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 960 բանկոմատ, տարեկան աճը` 14.7% կամ 123 բանկոմատով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, այն ժամանակ, երբ Visa քարտերն սպասարկում է 878 բանկոմատ, իսկ MasterCard-երը` 872 բանկոմատ:
Նշենք, որ ArCa-ի հիմնական բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպս նաև ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինինվեստբանկը և Հայէկոնոմբանկը, իսկ մնացած 14 բանկերին է պատկանում ընկերության բժնետոմսերի 2%-ը: