Երեքշաբթի, 29 Հունվարի 2013 15:42

Հունվարի 29-ից փետրվարի 14-ը ծրագրային ապահովման փոփոխությա պատճառով ՙԱրՔա՚ համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի


Արմինֆո. ՙԱրմենիան Քարդ՚ պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, ս. թ. հունվարի 29-ից, մինչև փետրվարի 14-ը, ՙԱրՔա՚ համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: ործող քարտերը` մինչ այդ և դրանից հետո, կշարունակեն սպասարկվել առանց խափանումների: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Բանկերի միության մամուլի ծառայությունից, ծրագրային փոփոխության և վերազինման անհարժեշտությունը բխում է Բանկերի հաճախորդների կողմից ձևավորված նոր պահանջարկից, քարտերի ու գործարքների ավելացող ծավալներից, ինչպես նաև այս ոլորտում արձանագրվող տեխնիկական և տեխնոլոգիական համաշխարհային զարգացումներից:

Նշենք, որ ՙԱրմենիան Քարդ՚ պրոցեսինգային կենտրոնը` նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրային ապահովման շնորհիվ, հնարավորություն կտա էապես բարելավել քարտերի սպասարկման որակը և կնձեռի նոր ծառայությունների մատուցման հնարավորություններ:

Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրմենիան Քարդ՚ ՓԲ ընկերությունը, որը հնարավորություն ընձեռեց բանկային ոլորտում վճարահաշվարկային համակարգ ներդնել և զարգացնել, ինչպես նաև թողարկել և սպասարկել միջազգային վճարային համակարգերի քարտեր: Այս տասներեք տարիների ընթացքում վճարահաշվարկային ոլորտում արձանագրվեցին բազմաթիվ ձեռքբերումներ և նվաճումներ, որոնք պայմանավորված էին նաև ՙԱրմենիան Քարդ՚ ընկերության կողմից ընձեռված հնարավորություններով: