Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013 17:42
2013 թվականին Հայաստանի բանկային համակարգը կպահպանի նախորդ տարվա աճի տեմպերը
Արմինֆո. Առաջիկա երկու տարիներին Հայաստանի բանկային համակարգի տարեկան աճը կկազմի 18-22%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի ֆինանսական տնօրեն և տնօրինության անդամ ևորգ Թառումյանը: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Հայաստանի բանկեր վարկային ներդրումներն աճել են 20%, ինչը, ըստ նրա, հանդիսանում է նշանակալից արդյունք:
Նշենք, որ համաձայն Համաշխարհային Բանկի գնահատականների, 2012 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6.8%, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` 7.1%:
Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը բացառել է բանկային համակարգի աճի տեմպերի անկումը: Նրա համոզմամբ, 2013 թվականին Հայաստանի բանկային համակարգը կպահպանի նախորդ տարվա աճի տեմպերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի տվյալներով Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 1.451 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ.դոլար, իսկ ակտիվներն 2012 թվականին աճել են 18%, մինչև 2.4 տրլն.դրամ կամ 6 մլրդ.դոլար: