Հինգշաբթի, 31 Հունվարի 2013 19:51

Կենսաթոշակային ռեֆորմը մշտական ուշադրություն և ճշգրտում պահանջող գործընթաց է


ԱրմԻնֆո. «Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» նորաստեղծ ներդրումային ընկերության ղեկավար Արտակ Նահապետյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն Նահապետյան, բազմաթիվ ընթերցողներին հետաքրքրում է Ձեր կողմից ղեկավարվող ընկերության ստեղծման պատմությունը: Հետևաբար, եթե դեմ չեք, հարցազրույցն սկսենք ընկերության հիմնադիրների վերաբերյալ հարցից, որքե՞ր են նրանք, «Ամերիա» ընկերությունների խումբը որևէ կապ ունի՞ ընկերության հիմնադրման հետ, չէ՞ որ Դուք նախկինում այնտեղ էիք աշխատում:

Ես երկար տարիներ աշխատել եմ «Ամերիա» ընկերությունների խմբում և հատկապես այդ պատճառով էլ շատերը ենթադրում են, որ «Ամերիան» հանդիսանում է մեր ընկերության գլխավոր հիմնադիրը: Իրականում դա այդպես չէ: Հերթական անգամ, այս անգամ էլ Ձեր օգնությամբ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ընկերության հիմնադիրներն եմ ես և իմ գործընկեր Լարիսա Գինոսյանը:

Ընկերությունը ֆինանսական ծառայությունների շուկա դուրս եկավ անցյալ տարվա մայիսին և հավանաբար արդեն ունի մի շարք հետաքրքիր նախագծեր: Ի՞նչ նախագծեր են դրանք, և հատկապես ո՞ր ծառայությունների ոլորտում է մասնագիտանում ընկերությունը:

Նախքան նախագծերին անցնելը նշեմ, որ ընկերության գլխավոր առաքելությունը միջնորդական ծառայությունների մատուցումն է ֆինանսական ոլորտում: Այսինքն, մենք հանդես ենք գալիս որպես միասնական ֆինանսական գործընկեր, որպես միջնորդ՝ ֆինանսական շուկայի մասնակիցների միջև, որոնք կարող են ֆինանսներին վերաբերվող ցանկացած հարցով դիմել մեր ընկերությանը: Դրանք կարող են լինել, օրինակ, ներդրումային նախագծերի իրականացման նպատակով կապիտալ ներգրավելու վերաբերյալ, կամ համաշխարհային ֆոնդային բորսաներ դուրս գալու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև արժեթղթերի, ներդրումների կամ կորպորատիվ այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ:

Ներկայումս ընկերությունն ունի բրոքերային ծառայությունների, ֆինանսական խորհրդատվության և անդերռայթինգի մատուցման լիցենզիաներ: Բրոքերականի շրջանակներում մենք համագործակցության պայմանագիր ենք կնքել պորտուգալական DIF Broker ընկերության հետ: Ընկերության ղեկավարությունն անցյալ տարի այցելեց Հայաստան, իսկ ներկայումս դիտարկում է ավելի սերտ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես, Հայաստանում հայ-պորտուգալական փակ ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Մենք գործընկերային հարաբերություններ ենք հաստատել նաև մի շարք օտարերկրյա հիմնադրամների հետ, որոնց միջոցները հնարավորություն ունենք ներգրավել բիզնես նախագծերի ֆոնդավորմանը:

Անցյալ տարվա հունիսին ՀՀ Կենտրոնական բանկը թույլատրեց արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Ինչպե՞ս եք վերաբերվում մեգառեգուլյատորի այդ որոշմանը:

Շատ դրական: Կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ բանակցություններում ժամանակին ես բազմիցս նշել եմ, որ ատարժութային պարտատոմսերի հարթակի ստեղծումն անհրաժեշտություն է Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար: ՀՀ ոչ ռեզիդենտները, նկատի ունեմ մեր Սփյուռքին, ՀՀ դրամի 2009 թվականի արժեզրկումից հետո փոխեցին իրենց վերաբերմունքը դրամի նկատմամբ, ընդ որում՝ դեպի լավը, ինչպես և ակնկալվում էր: Հետևաբար, արժութային պարտատոմսերի հարթակի ստեղծման մասին որոշումը հենց այն էր, ինչ մեզ պետք էր: Իսկ արդյունքում, մի քանի ընկերություն կարճ ժամանակահատվածում իրականացրեցին արտարժութային պարտատոմսերի թողարկում: Այդ ուղղությամբ բանակցում են ևս մի քանի խոշոր ընկերություններ: Ի դեպ, դրանցից երեքի հետ մեր ընկերությունը համագործակցում է:

Մեր տնտեսության արատները կանխորոշում են կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ցանկացած գործողությունների անհաջողությունը: Մենք դրա ականատեսն ենք արդեն երկար տարիներ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:

Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացմանը խոչընդոտող գործոնների թվին ես կավելացնեի նաև մեր բնակչության ֆինանսական անգրագիտությունը: Ցավոք, մեր քաղաքացիների մեծամասնությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի շուկայական տնտեսության գործիքների մասին: Դա բնական է, քանի որ ավագ սերունդը դաստիարակվել է պլանային տնտեսության տարիներին: Գիտակցելով պրոբլեմի սղությունը, մենք որոշեցինք մեր ընկերության ներսում կազմակերպել ուսումնական կենտրոն: Արդեն պատրաստել ենք այդ կենտրոնի զարգացման ռազմավարությունը, ուսումնական ծրագիրը և շուտով այն ներկայացրել ենք Կենտրոնական բանկին, իսկ արդյունքներն ակնկալում ենք ստանալ առաջիկա երկու շաբաթում:

Ուսումնական կենտրոնի գործունեության առաջին փուլում պլանավորում ենք մի շարք ուսումնական դասընթացների անցկացում, օրինակ, ֆինանսական մաթեմատիկայից, մասնավորապես, հավանականության տեսությունից, մաթեմատիկական վիճակագրությունից, էկոնոմետրիկայից, ֆինանսներում աշխատելու համար նախատեսված մաթեմատիկական ծրագրերից (Matlab, STATA, SPSS, Eviews, Statistica և այլն), ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերլուծությունից և գործառնություններից: Ուսումնական ծրագիրը ենթադրում է նաև ֆինանսական իրավագիտության գծով ուսումնական ծագրերի անցկացում, ինչպես նաև ավելի խորացված դասընթացներ, մասնավորապես, արժեթղթերի շուկայի մակրո- և միկրովերլուծություն, մաթեմատիկական և տեխնիկական վերլուծություն, բրոքերական և դիլերական գործառնություններ և այլն:

Ձեր ծրագրով նախատեսվում է հասարակ քաղաքացիների անվճար ուսուցո՞ւմ:

Կա նման հնարավորություն: Մեր կրթական ծրագիրը նախատեսում է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սեմինարներ և թրենինգներ, ինչպես հասարակ քաղաքացիների (ճանաչողական բնույթի սեմինարներ), այնպես էլ ֆինանսական շուկայի մասնակիցների համար (մասնագիտացված դասընթացներ):

Մոտ մեկ տարի հետո մեր երկիրը կանցնի կենսաթոշակային կուտակային համակարգին: Ի՞նչ կասեիք կենսաթոշակային համակարգի մեր կողմից ընտրված մոդելի մասին:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որոշվեց որպես հիմք վերցնել կենսաթոշակային բարեփոխումների չիլիական փորձը, ինչը դրականորեն ընդունվեց շուկայի մասնակիցների կողմից: Ներկայումս մեր ընկերությունը բանակցում է չիլիական մի ընկերության հետ՝ Հայաստանում կենսաթոշակային համատեղ հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ: Հնարավոր է, որ այդ նախագիծը հետաքրքրի մեր մեգառեգուլյատորին, քանի որ, եթե մենք ընտրել ենք կենսաթոշակային համակարգի չիլիական մոդելը, ապա վատ չէր լինի ներգրավել նաև չիլիացի մասնագետների:

Որոշ տվյալների համաձայն, ներկայումս ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է երկու-երեք խոշոր ներդրումային բանկերի հետ, կապված երկրի կենսաթոշակային շուկային նրանց հնարավոր ներգրավման հետ: Նրանցից մեկը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կարող է դառնալ բրիտանական Barclays ընկերությունը: Իսկ ինչո՞ւ, ունենալով կենսաթոշակային ֆոնդեր ստեղծելու բազմաթիվ սեփական նախագծեր, մենք դիմում ենք օտարերկրյա ընկերություններին: Այդ դեպքում ինչո՞վ պետք է զբաղվեն տեղական ընկերությունները:

Քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունների հետ աշխատելը շատ պատասխանատու գործ է, իսկ օտարերկրյա ընկերությունների հետ գործընկերությունը (հաշվի առնելով նրանց փորձը), կարող է զգալիորեն ապահովագրել մեզ հնարավոր ռիսկերից: Կարծում եմ, արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու արդյունքում կուտակված փորձը մեր ընկերություններին թույլ կտա հետագայում այդ ոլորտում աշխատել ինքնուրույն:

Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների տեմպերը:

Հաշվի առնելով, որ այդ աշխատանքների ծավալների մեծ մասն ընկած է Կենտրոնական բանկի ուսերին, ինչպես նաև այդ բարեփոխումների սոցիալական նշանակությունը, կարելի է ասել, որ տեմպերը բավարար են:

Ինչպե՞ս եք վերաբերվում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում իրականացվող ներդրումային քաղաքականությանը: Գտնո՞ւմ եք արդյոք, որ ներքին և արտաքին ներդումների հարաբերակցությունն օպտիմալ է:

Վերջերս այդ հարաբերակցությունը վերանայվեց և արդեն գրեթե հավասարվել է: Մեր ընտրությունն այնքան էլ մեծ չէ, հետևաբար, ակտիվների հիմնական ծավալները կներդրվեն պետական պարտատոմսերում, սահմանափոկելով դիվերսիկացիայի սկզբունքը: Ստացվում է, որ պետությունը կենսաթոշակային կուտակային համակարգի միջոցով իրեն է վերադարձնում կենսաթոշակային խնայողութոյւնները: Մի կողմից դա լավ է, քանի որ մեր քաղաքացիների փողերը մնում են մեր տնտեսությունում, իսկ մյուս կողմից՝ դա մի շրջան է, որը չունի զարգացում:

Փորձագետների գնահատականներով, կուտակային կենսաթոշակային համակարգն ի վիճակի է ապահովել արժանավայել կենսաթոշակ և բարեկեցիկ ծերություն: Կարո՞ղ են արդյոք այդ մասին երազել մեր ապագա կենսաթոշակառուները:

Համակարգի նպատակը, հիմնականում, ոչ թե կենսաթոշակների չափերը մեծացնելն է, այլ այն, որպեսզի քաղաքացիների շրջանում ներդրվի ինքնաապահովման մշակույթը, միաժամանակ թեթևացնելով պետության բեռը: Այս առումով հազիվ թե հարկավոր է ավելի մեծ կենսաթոշակ ակնկալել: Կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում տեղի է ունենում կապիտալի ժամանակային առումով օպտիմալ շարժ: Ակտիվների հմուտ կառավարման հետևանքով այդ կապիտալը կարող է մեծանալ, բայց գոյություն ունեցող ինֆլյացիայի պայմաններում հազիվ թե այդ մեծացումը լինի զգալի: Այնուամենայնիվ, համաձայն շուկայական կանոնների, ազատ միջոցները պետք է աշխատեն և բերեն, թեկուզ և փոքր, բայց շահույթ:

Ամփոփելով ասածս ավելացնեմ, որ կենսաթոշակային ռեֆորմը դա տնտեսության և հասարակության աստիճանական զարգացման շատ կարևոր գործընթաց է, որը մշտական ուշադրություն և ճշգրտում է պահանջում:

Ինչպիսի՞ն է կապիտալի կենտրոնացման հավանականությունը կենսաթոշակային համակարգում: Պե՞տք է արդյոք անհանգստանալ:

Ներկայումս անհնար է լիակատար վստահությամբ ինչ-որ բան երաշխավորել: Սակայն քաղաքացիների պատշաճ իրազեկացվածության ճանապարհով կարելի է իրավիճակը հարթել: Զինվելով ֆինանսական գրագիտությամբ, մեր քաղաքացիները կկարողանան ճիշտ վերլուծություն կատարելով կանխատեսել եղած հնարավորությունները:

Հավանաբարչ քիչ չեն ձեր ընկերության օտարերկրյա գործընկերները: Ի՞նչ է նրանց հայտնի Հայաստանի մասին: Դիտարկո՞ւմ են արդյոք նրանք մեր երկիրը ներդրումային գործընկերոջ դերում:

Իհարկե, կան գործոններ, որոնք օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում կարող են հետաքրքրություն ներկայացնել: Օրինակ մեր ֆինանսական օրենսդրությունը թույլ է տալիս բավականին հեշտությամբ բիզնես կապեր հաստատել գործընկերների հետ: Սակայն, կան նաև զսպող գործոններ, օրինակ, կապիտալի շուկայի զարգացած չլինելը:

Շնորհակալություն հարցազրույցի համար

Էլիտա Բաբայան, Տիգրան Խաչատրյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլարՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլար
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար
ՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարարՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարար
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
Արդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Ֆինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարարՖինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարարՀայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարար
Նախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրաՆախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրա
Հայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ ՓաշինյանՀայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ Փաշինյան
ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.10.2025
RUB4.75-0.04
USD382.720.10
EUR444.15-1.53
GBP504.23-1.52
CAD274.21-0.33
JPY24.86-0.27
CNY53.81-0.08
CHF478.40-2.22