Ուրբաթ, 1 Փետրվարի 2013 13:38
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի հունվարին կազմել է 0.3%, իսկ տարեկան արժեզրկումը` 5%
Արմինֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի հունվարին կազմել է 0.3%, իսկ տարեկան արժեզրկումը` 5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի հունվարին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 406.7 դրամ/$1, 2012 թվականի հունվարի` 387.53 դրամ/$1 փոխարեն:
Աղբյուրի համաձայն, սպառողական շուկայում 2013 թվականի հունվարին, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.9%, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 2.6%: Որպես համեմատություն հիշեցնենք, որ 2012-ի հունվարին, 3.6% գնաճի պայմաններում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել էր 1.1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականին կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0.3%, իսկ 2012 թվականի գնաճը կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2,1%)