Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 11:59
2012 թվականի դեկտեմբերին պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալն աճել է 41.9%, մինչեւ 80.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2012 թվականի դեկտեմբերին պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալն աճել է 41.9%, մինչեւ 80.8 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, դրանց կազմում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 73 մլրդ դրամ (ամսական աճը 43.3%), իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 7.8 մլրդ դրամ (դեկտեմբերի աճը` 29.9%):
Աղբյուրի համաձայն, պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալի կազմում ArCa քարտերով գործարքները կազմել են 45,3%, կամ 36.6 մլրդ դրամով (ամսական աճը` 53.2%), Visa քարտերով` 34,2% կամ 27.6 մլրդ դրամ (դեկտեմբերի աճը` 36.7%), իսկ MasterCard քարտերով` 20.5% կամ 16.6 մլրդ դրամ, դեկտեմբերին աճելով 28.9%:
Ըստ ArCa-ի տվյալների, դեկտեմբերին մեկ տրասնակցիայի միջին գումարը կազմել է
52,5 հազ.դրամ, այդ թվում` Visa քարտերով` 60 հազ.դրամի, MasterCard քարտերով` 51 հազ.դրամ, իսկ ArCa քարտերով` 48.5 հազ.դրամ: