Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 12:01
Հայաստանում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալը 2012 թվականին աճել է 11%, հիմնականում քարտից քարտ փոխանցումներ շնորհիվ
ԱրմԻնֆո. Հայաստանում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալը 2012 թվականին աճել է 11%, բացառապես քարտից քարտ փոխանցումներ շնորհիվ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, բանկոմատներով եւ Ինտերնետով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 10%, իսկ քարտից քարտ փոխանցումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 36.7%:
Ըստ Armenian Card-ի տվյալների, բանկոմատներով եւ ինտերնետով հաշվետու ժամանակահատվածում (դեկտեմբեր, 2012) իրականացվում պլաստիկ անկանխիկ գործարքները կազմել են 602.3 մլն դրամ, իսկ քարտից քարտ դրամական փոխանցումները` 750.7 մլն դրամ:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայստանում բանկերի կողմից թողարկված ակտիվ քարտերի ընդհանոր թիվը գերազանցել է 1 միլիոնը, գրանցելով տարեկան 32% աճ: ործող բանկոմատների թիվը կազմել է 960 հատ (նախորդ տարվա հունվարի 1-ի` 837 հտի փոխարեն), իսկ POS-թերմինալների թիվը` 6068 հատ (տարեկան աճը` 28%), որից 5.508 - ը գտնվում են առեւտրի/սպասարկման կետերում: