Երկուշաբթի, 4 Փետրվարի 2013 18:26
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 6.2%, իսկ դրամային զանգվածը` 3.1%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվծը 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 6.2%, հունվարի 1-ին կազմելով 1,346.4 մլրդ դրամ ($ 3.336 մլրդ): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ներկայացվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա դեկտեմբերին այս ցուցանիշն աճել է 3.7%, իսկ տարեկան կտրվածքով` 3.5%:
Դրամային զանգվածը նույն օրվա դրությամբ կազմել է 710,5 մլրդ դրամ ($1.760 մլրդ), 4-րդ եռամսյակում ավելանալով 3.1%, իսկ տարեկան կտրվածքով` 7.7%, իսկ ամսվա կտրվածքով մնալով անփոփոխ:
Դրամական զանգվածի կազմում դրամային կանխիկ միջոցների ծավալը բանկային համակարգից դուրս 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է 38 մլրդ դրամ (դրամական զանգվածի 28.5%-ը), 4-րդ եռամսյակում աճելով 8%, իսկ միայն դեկտեմբերին` 6.4%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 9.9%:
Դրամային ավանդների բաժինը դրամական ընդհանուր զանգվածի ծավալում կազմել է 26.3% կամ 353.9 մլրդ դրամ (եռամսյակային աճը` 6%, միայն դեկտեմբերին` 0.7%, տարեկան կտրվածքով` 14.1%), իսկ արտարժութային ավանդների բաժինը` 45.2% կամ 608.4 մլրդ դրամ (եռամսյակային աճը` 5.2% - ով, դեկտմբերին` 3.6%, իսկ տարկան կտրվածքով` 30.1%):
Զուտ արտաքին ակտիվներ 2012 թվականի ավարտին գրանցվել են 185 մլրդ դրամ բացասական մկարդակում, 4-րդ եռամսյակում խորանալով 19.8%, մեկ ամսում` 0.4%, իսկ տարեկան կտրվածքով դրական մակարդակից նվազելով մինչև բացասական մակարդակ:
Ներքին ակտիվներ 4-րդ եռամսյակում աճել են 7.7%, միայն դեկտեմբերին` 3.1%, իսկ տարեկան աճը կազմել է 37%, մինչեւ 1,531.4 մլրդ դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը մինուսային մկարդակից դուրս է եկել դրական մակարդակ, կազմելով 9.4 մլրդ դրամ: Տնտեսության բաժինը կազմել է 1,693.7 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 5.6%, դեկտեմբերի աճը` 2.6%, տարեկան աճը` 27.6%: Այս գումարից մեջ կազմակերպությունների բաժինը (ոչ ֆինանսական) կազմել է 986 մլրդ դրամ (4-րդ եռամսյակի աճը` 4.1%, դեկտեմբերին`1,8%, իսկ տարեկան կտրվածքով` 31.5%), տնային տնտեսությունների բաժինը` 651,5 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 6.6%, մեկ ամիսում` 3,5%, իսկ տարեկան աճը` 19.7%) ոչ կոմերցիոն ձեռնարկությունների բաժինը կազմել է 32.7 մլրդ դրամ (եռամսյակի աճը կազմել է 47.6%, ամսվա աճը` 9.5%, իսկ տարեկան ճը` ավելի քան 2 անգամ):