Հինգշաբթի, 7 Փետրվարի 2013 20:36
2012 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի բանկերում ավանդներն աճել են 4%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդները 2012 թվականի 4-րդ եռամսսյակում աճել են 4%, տարեկան աճը կազմել է 27.6%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 1212.1 մլրդ.դրամ ¥$ 3 մլրդ):
Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 30.2% կամ 366,7 մլրդ դրամ ($ 908.5): Այս ցուցանիշը հաշվետու եռամսյակում ավելացել է 7.9%, տարեկան աճը`19%: Արտարժութային ավանդները կազմել են 69,8% կամ 845,4 մլրդ դրամ ($2.094 մլրդ): Այս ցուցանիշը եռամսյակային կտրվածքով աճել է 2.7%, տարեկան աճը` 27.8%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք տրամադրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են 21.7% կամ 262,4 մլրդ դրամ (անկումը IV եռամսյակում` 2,8%, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 26.5%): Դրանց կազմում դրամային ավանդները IV եռամսյակում ավելացել են 7,7%, մինչեւ 18.2 մլրդ դրամ է (տարեկան աճը` 62.5%), իսկ արտարժութային ավանդների ծավալը նվազել է 3.6% (տարեկան աճը` 24.5%), կազմելով 244,2 մլրդ դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են 78.3% կամ 949,7 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 6.1%, իսկ տարեկան աճը` 24.6%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 348,5 մլրդ դրամ, (IV եռամսյակում աճը կազմել է 7,2%, տարվա աճը` 17.4%), իսկ արտարժութային ավանդները կազմել են 601,2 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 5.5%, տարվա աճը` 29.2%):
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 32.5% կամ 308,2 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 5.3%, տարեկան աճը` 8.1%), իսկ ժամկետային ավանդների բաժինը` 67,5% կամ 641,6 մլրդ դրամ (եռամսյակի աճը` 6.5%, իսկ տարվա աճը` 34,4%):
Բնակչության ավանդների մնացորդը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 638.3 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ), ինչը IV եռամսյակում աճել է 8.5%, իսկ տարեկան աճը` 32%:
Ըստ աղբյուրի, դրամային ավանդների տոկոսադրույքները 2012 թվականի IV եռամսյակում աճել են 0.28 կետով, մինչեւ 10,06%, իսկ տարեկան կտրվածքով նվազել 0.23 կետով: