Ուրբաթ, 8 Փետրվարի 2013 14:53
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան անցյալ տարվա 11 ամիսներին աճել է 16%
Արմինֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի դեկտեմբերի 1-ին կազմված է եղել` 1,502,293 ֆիզիկական և 72,426 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ընդհանուր առմամբ, 1574719 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1915571 հաշիվներ, որոնցից 1787234-ը եղել են ֆիզիկական անձանց, իսկ 128.235-ը` իրավաբանական անձանց հաշիվներ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի 11 ամիսներին Հայստանի բանկերի հաճախորդների բազան ավելացել է 16% կամ 216,914-ով, իսկ միայն նոյեմբերին` 9.6% կամ 146,786 հաճախորդով: Բացի այդ, ֆիզիկական անձանց թիվն աճել է այս տարվա հունվար - նոյեմբերին 16.6%-ով կամ 214,116 հաճախորդով (նոյեմբերի աճը` 3.2%), իսկ իրավաբանական անձանց թիվը` 4% կամ 2,798 հաճախորդով (նոյեմբերի աճը` 1%):
2012 թվականի հունվար-նոյեմբերին ֆիզիկակն և իրավաբանական անձանց կողմից բացված հշիվները Հայստանի բանկերում կրճատվել են 13.5%, իսկ նոյեմբերին աճել 3.1%: Ընդ որում, իրավաբանական հաշիվները 11 ամիսներին նվազել են 11.6%, իսկ նոյեմբերին աճել 1.5%, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները նվազել են 13.8%, իսկ նոյեմբերին` 3.2%:
Հաշիվների թվաքանակի շարունակվող անկումը Հայաստանի բանկերում, ընդ որում` հաճախորդնեի բազային տարեկան աճին զուգահեռ, վկայում է չաշխատող վարկերի մաքրման գործընթացի չավարտման մասին, որոնց սպասարկումը, ի դեպ, առաջացնում է լրացուցիչ, ընդ որում, չփոխհատուցվող ծախսեր, կապված այդ հաշիվների սպասարկման և տեղեկությունների մշակման հետ: