Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 15:05
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 3.2%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 400.7 մլրդ դրամ ($ 992.9 մլն): Կանոնադրական կապիտալը 4-րդ եռամսյակում ավելացել է 0.2%, մինչեւ 243 մլրդ դրամ կամ $ 602,1 մլն: Օտարերկրյա կապիտալի բաժինը կանոնադրական կապիտալի կազմում աճել է 0,4%, կազմելով 178,2 մլրդ դրամ կամ 73,3%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, միագումար ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը կազմել է 27.1% կամ 108.6 մլրդ.դրամ, եռամսյակային աճը` 9.4%: լխավոր պահուստնեը հաշվետու եռամսյակում չեն փոխվել, կազմելով 20 մլրդ դրամ:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հունվարի 1-ին կազմել են 2.1 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 6.2%: Միագումար ակտիվները կազմել են 2,5 տրլն դրամ, եռամսյակում աճելով 5.7%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում գործում էր 22 բանկ (Համահայկական բանկի հետ միասին) եւ 479 մասնաճյուղ (2012 թվականի հոկտեմբերի 1-ի 465 մասնաճյուղի փոխարեն):