Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 15:06
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը 2012 թվականի 4-րդ եռամսյակում կրճատվել են 26.2%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը 2012 թվականի 4-րդ եռամսյակում կրճատվել են 26.2%, իսկ ստանդարտ վարկերն ավելացել են 5.9%: Մասնավորապես, վերահսկվող վարկերը նվազել է 40.6%, կասկածելի վարկերը` 21%, իսկ ոչ ոչ ստանդարտ վարկերն աճել են 4.2%: Բանկերի վարկային պորտֆելի կազմում ժամկետանց վարկերը նվազել են 4,9%, մինչեւ 3,5%, իսկ ստանդարտ վարկերը ավելացել են` 95,1% - ից մինչեւ 96,5%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, 2013 թվականի հունվարի 1-ին ՙստանդարտ՚ վարկերի ծավալը կազմել է 1.648 տրլն.դրամ, ՙվերահսկելիներինը՚` 26.9 մլրդ դրամ, ՙոչ ստանդարտները՚`19.4 մլրդ դրամ, իսկ ՙկասկածելի՚ վարկերը` 13 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով գրանցվել է ՙվերահսկվող՚ վարկերի` 2,8%-ից մինչեւ 1.6% նվազում, ՙկասկածելի՚ վարկերի` 1%-ից մինչեւ 0.8% նվազում, իսկ ՙոչ ստանդարտ՚ վարկերի բաժինը մնացել է անփոփոխ` 1.1%:
Ընդհանուր առմամբ, վարկերը եւ դեբիտորական պարտքերը, որոնք դասակարգվել են ըստ ռիսկերի խմբի, 4-րդ եռամսյակում ավելացել են 4,4%, 2013 թվականի հունվարի 1-ին կազմելով 1.7 տրլն.դրամ ($ 4.2 մլրդ):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում գործում էր 22 բանկ (Համահայկական բանկի հետ միասին) եւ 479 մասնաճյուղ (2012 թվականի հոկտեմբերի 1-ի 465 մասնաճյուղի փոխարեն):