Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 15:06

Հայաստանի բանկային համակարգը 2012 թվականը եզրափակել է 42.4 մլրդ.դրամ զուտ շահույթով


ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի համախառն եկամուտը 2012 թվականի արդյունքներով կազմել է 412,7 մլրդ դրամ ($ 1 մլրդ), իսկ ծախսերը կազմել են 358,2 մլրդ դրամ ($ 887.6 մլն): Արդյունքում բանկային համակարգը հաշվետու ժամանակահատվածը եզրափակել է մոտ 54,5 մլրդ դրամ կամ $ 135 մլն հաշվեկշռային շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, բանկերի միագումար զուտ շահույթն այդ ժամանակահատվածում կազմել է 42.4 մլրդ դրամ կամ $ 105 մլն:

Հայաստանի բանկերի համախառն եկամտի կազմում տոկոսային եկամուտները 2012 թվականին կազմել են 226 մլրդ դրամ ($ 560 մլն) կամ 54,8%: Ոչ տոկոսային եկամուտները համախառն եկամտի մեջ կազմել են 13.7% կամ 56,7 մլրդ դրամ ($ 140.5 մլն): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 31% կամ 111,2 մլրդ դրամ ($ 275.5 մլն), իսկ ոչ տոկոսային ծախսերը` 27.1% կամ
97.1 մլրդ դրամ ($ 240.6 մլն):

Նշենք, որ տարեկան դինամիկան չի բերվում, 2012 թվականին ՙAnelikRU՚-ի օտարման կապակցությամբ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում գործում էր 22 բանկ (Համահայկական բանկի հետ միասին) եւ 479 մասնաճյուղ (2012 թվականի հոկտեմբերի 1-ի 465 մասնաճյուղի փոխարեն):