Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 18:25
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը չորրորդ եռամսյակում աճել է 6.1% տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2012 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 6.1%%, մինչեւ 62.9 մլրդ դրամ ($ 156 մլն): Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալն աճել է 5.4%%, մինչեւ 48.3 մլրդ.դրամ ($ 119.6 մլն):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում նվազել է 0.1%, կազմելով 16 մլրդ.դրամ ($ 39.6 մլն): Ընդ որում, գլխավոր պահուստներն աճել են 0,1%, մինչեւ 1,5 մլն ($ 3,7 մլն):
2012 թվականի չորրորդ եռամսյակը Հայաստանի վարկային կազմակերպությունները եզրափակել են 553 մլրդ.դրամ զուտ շահույթով: Կուտակված շահույթը 2012 թվականի հունվարի 1-ին կազմել է 4.6 մլրդ դրամ ($ 11.4 մլն), չորրորդ եռամսյակում կրճատվելով 26.7%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերությունների եւ 100 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ Հայաստանում կա 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3-լիզինգային ընկերություն եւ մեկ վարկային միություն: Ունիվերսալ վարկային կազմակերպություններից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում, դրանք են` Առաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդեսը՚, ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚ եւ ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ ընկերությունը: