Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2013 15:25
Նոր առավելություն Անելիք Բանկի կողմից` ՙԷքսպրես ուսանողական վարկեր՚ վարկառուների համար
ԱրմԻնֆո. Սույն թվականի փետրվարի 12-ից ՙԷքսպրես ուսանողական վարկերի՚ վարկառուներին ՙANELIK BANK BOOM ENERGY VISA Classic՚ քարտը կտրամադրվի 50% զեղչով` առաջին տարվա տարեկան սպասարկման համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկառուները կօգտվեն նաև ՙառանց չնվազող մնացորդ՚ ակցիայից, և քարտի ձեռքբերման համար նրանցից չնվազող մնացորդ չի պահանջվի: Այսպիսով, Բանկը հնարավորություն է տալիս տվյալ վարկատեսակի վարկառուներին քարտը ձեռք բերել ընդամենը 2500 ՀՀ դրամով:
ՙՔանի որ ուսանողական վարկից օգտվողները և ՙANELIK BANK BOOM ENERGY VISA Classic՚ քարտի քարտապանները հիմնականում երիտասարդներն են, Բանկի այս երկու պրոդուկտների համադրությունը կլինի առավել արդյունավետ: Հիշեցնեմ, որ ՙANELIK BANK BOOM ENERGY VISA Classic՚ քարտի քարտապաններին առավելություններ տրամադրող ակումբների ցանկն ավելացել է` նախկին 10-ի փոխարեն հասնելով 15-ի: Ակումբներում քարտապանները կստանան անվճար մուտքի հնարավորություն, կօգտվեն հյուրասիրությունից, զեղչերից, կարաոկե ակումբներում կունենան անվճար 2 երգ երգելու հնարավորություն և տարբեր այլ արտոնություններ ու առավելություններ: ՙANELIK BANK BOOM ENERGY VISA Classic՚ քարտը, լինելով VISA միջազգային պլաստիկ քարտ, քարտապաններին հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետ գնումներից, որը մեծ պահանջարկ է վայելում մեր երիտասարդության և հատկապես ուսանողության շրջանում: Նշեմ նաև, որ վարկառուի դիմումի համաձայն ՙANELIK BANK BOOM ENERGY VISA Classic՚ քարտը նույն պայմաններով կարող է ձեռք բերել վարկառուի կողմից նշված անձը՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարկավորման վարչության պետի տեղակալ Աշխեն Նազինյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայկական բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի քանակով Անելիք Բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, որոնք 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 47 հազար, որի մոտ 47%-ը հանդիսանում են Visa քարտեր: Բանկի ակտիվ քարտերի քանակը տարեկան կտրվածքով աճել է 20.3%, հիմնականում միջազգային քարտերի քանակի ավելացման հաշվին: Տեղի է նշել, որ Հայաստանի քարտային շուկայում Անելիք Բանկն առաջինն էր Հայաստանում, որ տեղական ArCa քարտերի թողարկմանը և սպասարկմանը զուգահեռ սկսեց թողարկել և սպասարկել նաև միջազգային Visa և MasterCard համակարգերի քարտեր ¥ավելի քան 33 հազ.քարտ¤: Բանկն ունի 44 բանկոմատ, որոնցից 37-ը տեղադրված է Երևանում, իսկ POS-թերմինալների քանակը կազմում է 486 ¥3 տեղ¤: