Հինգշաբթի, 28 Փետրվարի 2013 19:20
ՀՀ ԿԲ գրանցել է Ամերիաբանկի և ՎՏԲ-Հայաստանի Բանկի մասնաճյուղերի գործունեության դադարցումը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 25-ի որոշումով գրանցվել է ՙԱՄԵՐԻԱԲԱՆԿ՚ ՓԲԸ ՙԿենտրոն՚ մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը: Նույն օրը ԿԲ գրանցվել է նաև ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումըª մինչև 2013 թվականի մայիսի 15-ը ներառյալ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ ԱրմԻնֆ գործակալության` Հայաստանի բանկերի վերլուծության և ֆինանսական Ռենկինգի, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ունեցել է 9 մասնաճյուղ, որից 5-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի թիվը կազմել է 69, որից 25-ը`Երևանում, 44-ը` մարզերում: Հիշցնենք, որ մասնաճյուղերի ցանցի վերաֆորմատացման ծրագիրը, որը մեկնարկել էր 2012 թվականից, մնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի առանցքային խնդիրը նաև 2013 թվականին, որի նպատակն է` ընթացակարգերի օպտիմալացումը, կապված հաճախորդների սպասարկման հետ, մասնաճյուղերի ինտերյերները համապատասխանեցնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի բրենդին և ֆիրմային ոճին: