Ուրբաթ, 1 Մարտի 2013 19:35
Հայստանում 31.1 տոկոսով ավելացել է բանկային ակտիվ քարտերի քանակը
ԱրմԻնֆո. Հայստանի բանկերը 2013 թվականի հունվարին Ազգային ArCa պրոցեսինգի շրջանակներում թողարկել են 25,929 քարտերի, ինչը 17,5% բարձր է հունվարի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, այս տարվա փետրվարի 1 - ին, առկա է եղել 1024.6 հազ.ակտիվ քարտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 781.5 հազարի համեմատ ¥տարեկան աճը` 31.1%¤:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, այս տարվա հունվարին բանկերի կողմից թողարկվել է 11,331 հատ MasterCard, տարեկան աճը` 50,8%, 7479 հատ ArCa քարտ, տարեկան անկումը` 19.1% եւ 7119 հատ VISA քարտ, տարեկան աճը` 34%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով փետրվարի 1 – ի դրությամբ շարունակում է գլխավորել MasterCard-ը` 43.9%, մինչեւ 248.7 հազար քարտ ն, որին հաջորդում է Visa-ն` 35.7%, մինչեւ 281.4 հազար քարտ եւ ԱրՔա-ն` 23.2%, մինչեւ 494,5 հազար քարտ:
Ըստ ArCa տվյալների, միջինը հաշվով հունվարին գործառնություններ են իրականացվել
681,4 հազար քարտերով, կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 67%-ով ¥տարեկան աճը 27,3%), մասնավորապես, 348,8 հազար ArCa քարտերով, տարեկան աճը`18.1% (ակտիվ ArCa քարտերի 71% - ը), 175 հազ. Visa քարտերով, տարեկան աճը 32,6% (ակտիվ Visa քարտերի 62%-ը), 157,7 հազար MasterCard քարտերով, տարեկան աճը` 46% (ակտիվ MasterCard-երի 63%-ը): Ըստ Armenian Card-ի տվյալների, 2012-ի փետրվարի 1-ին, համակարգում գործող POS-թերմինալների թիվը կազմել է 6090 (տարեկան աճը` 27.5%), որից 570 - ը տեղաբաշխված է կանխիկացման կետերում (տարեկան աճը` 12%), իսկ 5520-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 29.3%): 2013 թվականի փետրվարի 1 - ին Հայաստանում եղել է 966 բանկոմատ, տարեկան կտրվածքով աճելով 14.3% կամ 121 բանկոմատով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, Visa քարտերն սպասարկում են 883 բանկոմատներ, իսկ MasterCard քարտերը` 877 բանկոմատներ: Նշենք, որ ArCa-ի մաժորիտար բաժնետերն է հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկը, խոշոր բաժնետերեր են նաև ACBA-Credit Agricole Bank-ը, Հայէկոնոմբանկը եւ Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 բանկերին է պատկանում բաժնետոմսերի 2%-ը: