Ուրբաթ, 1 Մարտի 2013 19:36
2013 թվականի հունվարին պլաստիկ քարտերով գործարքների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 16,4%-ով` մինչև 38.5 մլրդ դրամ
ԱրմԻնֆո: 2013 թվականի հունվարին ArCa համակարգում պլաստիկ քարտերով գործարքների ընդհանուր ծավալը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16,4%-ով` մինչև 38.5 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, դրանց կառույցում կանխիկ գործարքների մեծությունը կազմել է 33.8 մլրդ դրամ (15% տարեկան աճով), իսկ անկանխիկ գործարքներինը` 4.6 մլրդ դրամ (35,9% տարեկան աճով):
Աղբյուրի համաձայն, պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալի կառույցում գործարքների առյուծի բաժինը պատկանում է ArCa քարտերին` 39% կամ 15 մլրդ դրամ (5,3% տարեկան աճ), երկրորդ տեղում է Visa քարտը` 37,2% կամ 14.3 մլրդ դրամ (21% տարեկան աճ), իսկ MasterCard-ի գծով այդ ցուցանիշը կազմել է 23,7% կամ 9.1 մլրդ դրամ (12 ամսում 31,6% աճ):
ArCa-ի տվյալներով, հունվարին մեկ գործարքի միջին գումարը կազմել է
40.3 հազար դրամ, այդ թվում` Visa քարտերով` 50.3 հազար դրամ, MasterCard-ով` 38.4 հազար դրամ, և ArCa քարտերով` 34.9 հազար դրամ: