Շաբաթ, 16 Մարտի 2013 17:51
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերը կրճատվել են երրորդով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը` ավելի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥մարտի 4-10-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.1 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 32.7%%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 21.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա ակումը` ավելի քան 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մարտի 11-15-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72.3 մլն.ԱՄՆ դոլար, 409.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 83.9 մլն. ԱՄՆ դոլար, 411.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 5.8 մլն.եվրո 534.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.7 մլն.եվրո, 537.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 528 մլն. ռուբլի, 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 88.2 մլն. ռուբլի 13.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մարտի 11-15-ը արտարժույթի առք և վաճառքի ծավլը կազմել է 66.6 հազ.դոլար: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 11.3 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մարտի 14-ին` 6.6 մլն.դոլար, իսկ մարտի 12-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Մարտի 4-7-ը բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: