Երկուշաբթի, 18 Մարտի 2013 20:13
3.6 մլն.դոլար կապիտալով արտահանումային պահովագրական գործակալության ստեղծումը կավարտվի 2013 թվականի վերջին
ԱրմԻնֆո. Հայաստանում արտահանումային պետական ապահովագրական գործակալության ստեղծումը կավարտվի 2013 թվականի վերջին: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում ՙԱպահովագրության և ապահովագրական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի փոփոխությունների քննարկմանը հայտրարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խսքերով, նշված կառույցի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են, որին մասնակցում են նաև արտասահմանյան փորձագետները: Դավթյանը պարզաբանել է, որ ըստ փոփոխությունների, այսուհետ պետությանը կամրագրվի ապահովագրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը նախկինում հանդիսանում էր մասնավոր ընկերությունների իրավունքը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին, նախարարը նշել է, որ նշված ընկերությունը կկառավարվի պրոֆեսիոնալ մենեջերների կողմից, և այն համահունչ կլինի ողջ աշխարհում տարածված արտահանումային-ներմուծման բանկերի պրակտիկային, որի կանոնադրական կապիտալին կտիրապետի պետությունը, կամ կլինի մասնակից: Հայկական արտահանումային ապահովագրական գործակալության պարագայում ¥1.5 մլրդ.դրամ կապիտալով¤ խոսքը գնում է ընկերությունների արտահանումների հետ կապված ռիսկերի ապահովագրության, մասին, ինչը կնպաստի Հայաստանից արատահանումների ծավալների մեծացմանը:
Դավթյանը պարզաբանել է, որ նշված գործակալության ստեղծումը թույլ կտա նվազեցնել արտահանումային ռիսկերը, կնպաստի արտահանումայիյն վարկերի տոկոսադրույքների իջեցմանը: Նա հավելել է, որ արտահանումային ռիսկերի ապահովվագրությունը չի լինի պարտադիր: Նախարարը նշել է, որ պահովագրական գործակալության կանոնադրական կապիտալին մասնակցությունը բաց կլինի նաև մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար: