Երկուշաբթի, 18 Մարտի 2013 21:06

Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2013 թվականի հունվարին կրճատվել է 46.7 տոկոսով


ԱրմԻնֆո. ґանկային համակարգի միջոցով №եպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2013 թվականի հունվարին կրճատվել է 46.7%-ով, փետրվարի 1-ին կազմելով $ 83.2 մլն: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրի, անկում է արձանագրվել բոլոր դոնոր-երկրներից ստացվող տրանսֆերտների ներհոսքի գծով:

Տրանսֆերտների ամենամեծ ներհոսքն արձանագրվել է Ռուսաստանից` 78,6%-ը, որին հաջորդում են` ԱՄՆ` 5.5%, Ղազախստանը` 1.8%, Ուկրաինան` 1.3%, Ֆրանսիան`1.1%, երմանիան`1% , ԱՄԷ` - 0.7%, Իսպանիան` 0.5%, Չինաստանը`0.2%, Թուրքիան` 0,1%. Արտահոսքի ծավալներում Ռուսաստանը բաժինը կազմել է 50.6%, որին հաջորդում են` ԱՄՆ` 12.7%, Ուկրաինան`4,3%, Չինաստանը` 3.4%, ԱՄԷ` 3.2%, երմանիան` 2,6%, Թուրքիան` 1,5%, Ֆրանսիան`1.4% Իսպանիան` 1.2%:

Արդյունքում, դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2012 թվականի հունվարին կրճատվել է կիսով չափ, փետրվարի 1-ին կազմելով $ 62.6 մլն: Անկում է արձանագրվել բազմաթիվ երկրներից մասնավոր տրանսֆերտների ներհոսքի գծով, բացառությամբ Ուկրաինայի եւ Թուրքիայի (աճը բացասականից դարձել է դրական` համապատասխանաբար` $ 195 հազար եւ $ 304 հազ):

Ըստ ԿԲ տվյալների, 2012 թվականին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը, բանկային համակարգի միջոցով, բանկի, կազմել է $ 1,687 մլրդ, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9%: Մասնավոր տրանսֆերտների արտահոսքը 2012-ի հունվար - դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 10.4%, կազմելով $ 292.2: Արդյունքում, դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է $ 1.395 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 8.8%:

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը, համաձայն 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, հերթական անգամ վերանայեց մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կանխատեսումը` դեպի դանդաղման կողմը, մինչեւ 7.9%, ավելի վաղ կանխատեսված` 10,8%-ի փոխարեն (իսկ մինչ այդ կանխատեսումը կազմում էր 11.9%): Տրանսֆերտների գծով ԿԲ սպասումները կապված են Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումների հետ: