Ուրբաթ, 5 Ապրիլի 2013 15:47
Հայաստանի դրամկան բազան 2013 թվականի փետրվարին աճել է 3.6 տոկոսով, մինչեւ 1.7 մլրդ.դոլար
Արմինֆո. Հայաստանի դրամական բազան 2013 թվականի փետրվարին աճել է 3.6%, մարտի 1-ին կազմելով 680 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ): Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, տարեկան կտրվածքով դրամական բազան աճել է 20.7%:
Դրամական բազայի կազմում ՀՀ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցները մարտի 1-ին կազմել են 397.7 մլրդ դրամ (դրամական բազայի 58.5%-ը), փետրվարին նվազել են 0,7%, իսկ տարեկան կտրվածքով աճել 10.5%:
Պարտադիր դրամային պահուստների տեսակարր կշիռը դրամական ընդհանուր բազայի մեջ կազմել է 27% կամ 183.4 մլրդ դրամ, թետրվարին աճելով 4,3%, իսկ տարեկան կտրվածքով` 20.5%: Արտարժութային պարտադիր պահուստները կազմել են դրամական ընդհանուր բազայի 12.6%-ը կամ 93 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը փետրվարին աճել է 26.6%, իսկ տարեկան աճը կազմել է ավելի քան 2 անգամ:
Ըստ աղբյուրի, արտաքին պահուստների չափերը (առանց մասնավորեցվծ միջոցների) փետրվարին աճել են 3.7%, իսկ տարեկան կտրվածքով` 0.03%:
Ներքին ակտիվները փետրվարին աճել են 3.4%, կազմելով 261.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 80.3%: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները կազմել են -122 մլրդ դրամ, ամսական կտրվածքով նվազելով 6.7%, իսկ տարեկան կտրվածքով խորանալով 38%: Պահանջները բանկերի հանդեպ փետրվարին նվազել են 4.1%, իսկ տարեկան կտրվածքով` մինուսից դեպի +168 մլրդ դրամ: Ռեպո գործարքների ծավալը փետրվարին նվազել է 11.7%, տարեկան աճը` 9.4 անգամ, մինչեւ 61.4 մլրդ դրամ: (ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքը փետրվարի 28-ին եղել է 409.22 դրամ/$):