Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2013 19:05
Հայաստանի միջազգային համախառն ակտիվները 2012 թվականին կրճատվել են 7 տոկոսով, մինչեւ 1799.4 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականին նվազել են 7%, կազմելով $ 1799.377 մլն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Իսկ չորրորդ եռամսյակում այս ցուցանիշն աճել է 3.5%:
Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներն արտարժույթով) հաշվետու տարում կրճատվել են` $ 1932.476 մլն - ից մինչեւ $ 1799.376 մլն: Փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) ԱՄՀ կազմում 2012 թվականին նվազել են $ 57.033 մլն (37.148 մլն SDR), մինչեւ $ 31.725 մլն (20.642 մլն SDR): Միայն չորրորդ եռամսյակում SDR-ը ԱՄՀ կազմում աճել է մոտ 5 անգամ, 3-րդ եռամսյակի 9 անգամ կրճատումից հետո:
Զուտ արտաքին ակտիվները 2012 թվակնին նվազել է 9.3 տոկոսով, կազմելով $ 1067.737 մլն, ինչը 6% բարձր է երրորդ եռամսյակի ցուցանիշից:
Նշենք, որ բանկային ոսկու բժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: