Շաբաթ, 13 Ապրիլի 2013 21:07
Հայաստանի բանկերում դրամային ավանդները մեկ տարում աճել են 23.2%, իսկ արտարժութային ավանդները` 26.3%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերում դրամային ավանդները 2013 թվականի փետրվարին աճել են 2%, տարեկան կտրվածքով` 25.3%, մրտի 1-ին հասնելով 1267.3 մլրդ.դրամի:
Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 30.4% կամ 384,8 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հշվետու ամսում աճել է 4,6%, տարեկան աճը` 23.2%: Արտարժութային ավանդները կազմել են 69,6% կամ 882,6 մլրդ դրամ, ամսական աճը` 0.5%, իսկ տարեկան աճը` 26.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված կշիռը ավանդների տեսակարար կշիռը կազմել է 21.8% կամ 276.1 մլրդ դրամ (անկումը փետրվարին` 6%, իսկ տարեկան աճը` 18.6%): Դրանց կազմում դրամային ավանդներն աճել է 4%, մինչեւ 18.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 25.5%), իսկ արտարժութային ավանդների ծավալը նվազել է 6.6% (տարեկան աճ`18.2%), կազմելով 257.4 մլրդ դրամ:
Ռեզիդենտների ավանդների բժինը կազմել է 78.2% կամ 991.2 մլրդ դրամ (փետրվարի աճը` 4.1%, իսկ տարեկան աճը` 27.4%): Այստեղ 366 մլրդ դրամ կազմել են դրամային ավանդները: Փետրվարին դրանք աճել են 4.7%, իսկ տարվա կտրվածքով` 53%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 625.1 մլրդ դրամ, փետրվարի աճը` 3.8%, իսկ տարեկան աճը` 29.9%:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 31.3% կամ 310.2 մլրդ դրամ էր (փետրվարի աճը` 6.6%, իսկ տարեկան աճը`13%), իսկ ժամկետային ավանդների բաժինը կազմել է` 68 , 7% կամ 681 մլրդ դրամ (աճը փետրվարին կազմել է 3%, տարվա աճը` 35.1%):
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է 667.5 մլրդ դրամ, փետրվարին աճելով 3.1%, իսկ տարեկան աճը` 34.3%:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդների տոկոսադրույքը փետրվարին աճել է 0.35 կետով, մինչեւ 10.33%, տարեկան աճը` 0.85 կետով: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 28.02.2013թ.դրությամբ կազմել է 409,22 դրամ/$):