Հինգշաբթի, 2 Մայիսի 2013 19:06
Հայաստանի դրամական բազան 2013 թվականի 1-ին եռամսյակում կրճատվել է 5,7 տոկոսով` մինչև 1,5 մլրդ դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2013 թվականի 1-ին եռամսյակում կրճատվել է 5,7 տոկոսով, իսկ միայն մարտին 5,1 տոկոսով` ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 645 մլրդ դրամ (1.5 մլրդ դոլար): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով (2012 թվականի ապրիլի 1-ի ցուցանիշի համեմատ) դրամական բազան ավելացել է 16,5%-ով:
Դրամական բազայի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալը 2013 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 395.6 մլրդ դրամ (դրամական բազայի 61,3%), եռամսյակում 10% անկման պայմաններում, իսկ միայն մարտին` 0,5%` տարեկան կտրվածքով 9,4% աճի պայմաններում:
Պարտադիր դրամական պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալում կազմել է 25% կամ 162 մլրդ դրամ, 1-ին եռամսյակում 4,8%, իսկ մարտին`11,7% աճի պայմաններում: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելացել է 5,9%-ով: Պարտադիր արտարժութային պահուստներին բաժին է ընկել դրամական բազայի ընդհանուր ծավալի 12,6%-ը կամ 93 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը 1-ին եռամսյակում ավելացել է 0,4%-ով, մարտին նվազելով 9,4%, տարեկան գրեթե 3 անգամ աճի պայմաններում:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստների չափը (չհաշված սեփականաշնորհման միջոցները) հաշվետու եռամսյակում կրճատվել է 9%-ով, մարտի համանման անկման, իսկ տարեկան կտրվածքով` 4% աճի պայմաններում: 1-ին եռամսյակի ներքին ակտիվները կրճատվել են 0,4%-ով` կազմելով 264.7 մլրդ դրամ: Մարտին այդ ցուցանիշն ավելացել է 1,2%` տարեկան 40,4% աճի պայմաններում: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջներն արձանագրվել են բացասական մակարդակում` 104.5 մլրդ դրամ, եռամսյակի ընթացքում 12% նվազմամբ` մարտին 14,3%, և տարեկան կտրվածքով 27,2% կրճատման պայմաններում: Բանկերի հանդեպ պահանջները 1-ին եռամսյակում ավելացել են 0,07%-ով, մարտին 8,9%, մինչև 153 մլրդ դրամ անկման, տարեկան 56% աճի պայմաններում: Ռեպո-գործարքների ծավալը հաշվետու եռամսյակում կրճատվել է 7%-ով, մարտին 8,3%, մինչև 66.5 մլրդ դրամ աճի պայմաններում: Տարեկան կտրվածքով ռեպո-գործարքների ծավալն ավելացել է գրեթե 6 անգամ (2013 թ. մարտի 30-ի դրությամբ հաշվարկային փոխարժեքը կազմել է 418,58 դրամ 1 դոլարի դիմաց):