Ուրբաթ, 3 Մայիսի 2013 20:47
Հայաստանի դրամային զանգվածը 2013 թվականի 1-ին եռամսյակում աճել է 3,3 տոկոսով` դրամական զանգվածի 1,3 տոկոս աճի պայմաններում
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի 1-ին եռամսյակում ավելացել է 1,3%-ով, միայն մարտին համանման աճի պայմաններում` ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 1.4 տրլն դրամ (3.3 մլրդ դոլար): ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելացել է 20,2%-վ;
Դրամային զանգվածը նույն ժամանակահատվածում կազմել է 713.4 մլրդ դրամ (1.7 մլրդ դոլար), 1-ին եռամսյակում ավելանալով 3,3%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 9,8%-ով` մարտին մնալով անփոփոխ:
Դրամական զանգվածի ծավալում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկը ապրիլի 1-ին կազմել է 344 մլրդ դրամ (դրամական զանգվածի 25%), 1-ին եռամսյակում ավելանալով 10,4%-ով, իսկ միայն մարտին` 0,5%-ով, տարեկան կտրվածքով 7% աճի պայմաններում:
Դրամային ավանդներին բաժին է ընկել դրամական զանգվածի ընդհանուր ծավալի 36,8%-ը կամ 369.4 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը 1-ին եռամսյակում ավելացել է 4,4%-ով ընդ որում միայն մարտին կրճատվել է 0,5%-ով, տարեկան կտրվածքով 12,4% աճի պայմաններում: Արտարժութային ավանդներին բաժինէ ընկել 47,7% կամ 650.2 մլրդ դրամ, եռամսյակային 6,9%, մարտին` 2,7%, իսկ տարեկան կտրվածքով` 34,2% աճի պայմաններում:
Զուտ արտաքին ակտիվնները 2013 թվականի մարտի վերջին պահպանել են 202.6 մլրդ դրամ բացասական մակարդակը, 1-ին եռամսյակում խորանալով 9,3%, մեկ ամսում` 3,9%-ով, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ:
Ներքին ակտիվները 1-ին եռամսյակում ավելացել են 2,3%-ով, միայն մարտին` 0,6%-ով, տարեկան կտրվածքով` 28,3%-ով` հասնելով 1.6 տրլն դրամի: Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջները պահպանվել են բացասական մակարդակում, մինուսի բազմակի կրճատման պայմաններում` մինչև 3.1 մլրդ դրամ: Տնտեսությանը բաժին է ընկել 1.735 տրլն դրամ, մեկ եռամսյակում ավելանալով 2,4%-ով, մարտին 0,7% անկմամբ, իսկ տարեկան կտրվածքով` 21,7% աճով: Այդ գումարից կազմակերպություններին բաժին է ընկել (ոչ ֆինանսական) 982.2 մլրդ դրամ (1-ին եռամսյակում` 0,3%, մրատին` 4,1%, իսկ տարեկան կտրվածքով` 18%), տնային տնտեսություններին բաժին է ընկել 693 մլրդ դրամ (1-ին եռամսյակում 6,4%, մարտին`4,2%, իսկ տարեկան կտրվածքով` 25,8% աճ) ոչ առևտրային ձեռնարկություններին բաժին է ընկել 312.7 մլրդ դրամ (մեկ եռանսյակում 4,6%, մեկ ամսում` 4,2%, իսկ տարեկան կտրվածքով` 52,2% աճի պայմաններում): (դцլարի հաշվարկային փոխարժեքը 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 418,58 դրամ):