Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 20:02
2013 թվականի առաջին եռաամսյակում Հայաստանի բանկերում ՀՀ դրամով ավանդներն աճել են 16%, իսկ ԱՄՆ դոլարով ավանդները` 13%
ԱրմԻնֆո. 2013 թվականի առաջին եռաամսյակում Հայաստանի բանկերում ՀՀ դրամով ավանդները աճել են 11.3%, մարտին`6.5%, իսկ տարեկան կտրվածով` 31.6%, ապրիլի 1-ին կազմելով 1.349 մլրդ.դրամ:
Ներգրաված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 28.4% կամ 383,5 մլրդ դրամ: Այս ցուցանիշն առաջին եռամսյակում աճել է 16%, մարտին նվազել 0.3%, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 15,7%: Արտարժութային ավանդների բաժինը ընդհանուր ավանդների մեջ կազմել է 71.6% կամ 965 մլրդ դրամ, առաջին եռամսյակում աճելով 13%, միայն մարտին` 9.3%, իսկ տարեկան կտրվածքով` 39.2%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են 25.5% կամ 345.2 մլրդ դրամ, առաջին եռամսյակում աճելով 31.5%, մարտին` 25%, իսկ տարեկան կտրվածքով` 55,5%: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 74,4% կամ 1,004 տրլն.դրամ (եռամսյակի աճը` 5.7%, մարտին`1.3%, տարեկան կտրվածքով` 25%): Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 31.3% կամ 294,6 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 70.6% կամ 709,1 մլրդ դրամ:
2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բնակչության ավանդների մնացորդը բանկերում կազմել է 684.5 մլրդ դրամ, եռամսյակում աճելով 7,2%, միայն մարտին` 2.5%, իսկ տարեկան աճը` 34.5%:
Ըստ աղբյուրի, դրամային ավանդների տոկոսադրույքն առաջին եռամսյակում իջել է 0.07 կետով, մինչև 9,99%, մարտին` 0.34%, իսկ տարեկան աճը` 1.44 կետ: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 30.03.2013 դրությամբ կազմել է 418,58 դրամ/$1):