Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 21:20
ՀՀ ֆիննախ. ՊԲԱ և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով Հայաստանում կաճի հետաքրքրութոյւնն ակտուարական ծառայությունների նկատմամբ
ԱրմԻնֆո. Պարտադիր բժշկական ապահովագրության ¥ՊԲԱ¤ և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով Հայաստանում կաճի հետաքրքրությունն ակտուարական ծառայությունների նկատմամբ: Այսօր, ԱՊՀ երկրների ակտուարների 3-րդ կոնգրեսում այս մասին հայտարարել է Հ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը:
Նրա խոսքերով, ակտուարական ծառայությունների պահանջարկն այսօր նկատվում է ոչ միայն ապահովագրության, այլ նաև առողջապանության ոլորտում: ՙԴա հիմք է տալիս ենթադրել, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումով ապահովագրական ծառայությունների պահանջարկը կաճի՚,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ ոչ պակաս դեր կարող է խաղալ նաև 2014 թվականից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:
Նախարարը նշել է նաև, Հայաստանում ակտուարական ոլորտը վերջին տարիներն էապես ակտիվացել է, հատկապես ԱՊՊԱ ներդրումից հետո: Իսկ Երևանի պետական համալսարանում բացվել է ակտուարական մաթեմատիկայի ամբիոնը:
Իր հերթին, Հայաստանի ակտուարների միության նախագահ Աստղիկ Անանյանը նշել է, որ ակտուարական պրոբլեմները ԱՊՀ երկրներում հիմնականում միանման են, քանի որ այդ երկրներում էլ շուկայական տնտեսությունների կառույցներն ու մեխանիզմներն առայժմ գտնվում են ձևավորման փուլում: ՙԻնչ վերաբերվում է Հայաստանին, ապա ակտուարների համեմատաբար նոր միությունը գիտելիքների և առաջադեմ փորձի կարիքն ունի՚, - ընդգծել է Անանյանը: Նա նաև առաջարկել է ստեղծել ԱՊՀ երկրների ակտուարների Ասոցիացիա:
Նշենք, որ 2010 թվականին Հայաստանի առաջին ակտուարներին շնորհվեց միջազգային որակի վկայագրեր: Մասնագետները մասնակցեցին ակտուարների պատրաստման դասընթացներին, որոնք կազմակերպվել էին AED/USAID ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկը: