Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 21:28
Փորձագետ. Հայաստանի համար եվրաբոնդերի եկամտաբերությունը կարող է կազմել տարեկան 6-8%
ԱրմԻնֆո. Հայաստանի համար եվրաբոնդերի եկամտաբերությունը կարող է կազմել տարեկան 6-8%: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՙԱրմենբրոկ՚ ներդրումային ընկերության ղեկավար Արամ Կայֆաջյանը: Նա ճշգրտել է, որ 5%-ից ցածր եկամտաբերությամբ եվրաբոնդերը շուկայում պահանջրկ չեն կարող ունենալ:
Խոսելով տնտեսական իշխանությունների նոր նախաձեռնության առավելություններից և թերություններից, Կայֆաջյանը նշել է, որ եվրաբոնդերի թողարկման շնորհիվ Հայաստանը կարող է օտարերկրյա ներդրողների համար առաջացնել երկարաժամկետը հետաքրքրություն, ընդ որում, ոչ միայն գանձապետական, այլ նաև կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ: Նա վստահություն է հայտնել, որ իշխանություններիր այս նախաձեռնությունը կազդի նաև խոշոր ընկերությունների վրա, քանի որ ՙդրանով նրանց համար ճանապարհ է հարթվում դեպի պարտավորությունների միջազգային շուկան՚:
Բացի այդ, երկիրը ¥շարունակելով ուժեղացնել տնտեսական ինդիկատորները¤ կկարողանա արտասահնամում ձևավորել անհրաժեշտ ներդրումային իմիջ: ՙՀայաստանը որոշակի տեղ կզբաղեցնի աշխարհի ներդրումային քարտեզում, իսկ ապագայում, բարենպաստ ելքի դեպքում, կկարողանա նվաճել նաև խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը՚: Կնվազի նաև երկրի կախվածությունը միակ մեկ ներդրողից: Ռազմավարական ներդրողներից փոխառնելով ՙէժան՚ փողեր, պարզաբանել է Կայֆաջյանը, երկրը նրանցից կախվածության մեջ է ընկնում, ինչը լի է բացասական հետևանքներով:
Այնուամենայնիվ, ինչպես նկատել է փորձագետը, եվրաբոնդերը դրամական միջոցներ ներգրավելու դեռևս ամենամատչելի եղանակը չեն, հատկապես երբ խոսքը գնում է ավելի էժան պարտքի վերաֆինանսավորման մասին, Հայաստանի պարագայում դա ռուսական սուբվարկն է ¥500 մլն.դոլար, Libor 3%¤: ՙՉունենալով ռեսուրսներ ներգրավելու այլընտրանքային միջոցներ, եվրաբոնդերի թողարկումը ներկայումս հանդիսանում է ամենաճիշտ որոշումը՚:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ խորհրդարանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ պարտավորությունների միջազգային շուկա: Նա ճշգրտել է, որ խորհրդատվությունների համար ընտրվել են 5 առաջատար ընկերություններ, այդ թվում` ՙCleary Gottlieb Steen & Hamilton LLC՚ և ՙBaker & McKenzie LLP՚ ընկերությունները: Ինչպես նշել է վարչապետը, պարտատոմսերի թողարկումը նոր էջ է բացում երկրի տնտեսական քաղաքականության մեջ: Բարեհաջող թողարկման դեպքում երկիրը մտադիր է մարել Ռուսաստանի հանդեպ միջպետական վարկը, քանի որ 2B վարկանիշով երկրները կարող են ներգրավել ավելի էժան ռեսուրսներ: Ընդ որում, վարչապետը չի խոսել առաջիկա թողարկման տեխնիկական պարամետրերի մասին: