Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 15:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ըկերությունը հայտարարել են ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ ակցիայի մեկնարկի մասին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2013թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը վճարային քարտերի օգտագործման ոլորտում :
Աղբյուրի համաձայն ակցիային մասնակցելը և Իտալիայում արձակուրդն անցկացնելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում, ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:
Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետևյալ հաշվարկով.
նումների կամ ծառայությունների համար քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք փոխանցվում են քարտապանի հաշվեհամարին: Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր: Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների :
Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: լխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա:
ՙՄենք մշտապես ուշադիր ենք մեր հաճախորդների հանդեպ և մեր` որպես հայաստանյան առաջատար բանկերից մեկի խնդիրն ենք համարում ոչ միայն մեր հաճախորդներին ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ և ծառայություններ առաջարկելը, այլև վճարային քարտերի բոլոր հնարավորություներին ծանոթացնելն ու դրանց ակտիվ օգտագործմանը նպաստելը: 2011 և 2012 թվականներին մենք Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացրինք նմանատիպ ակցիաներ, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար: Մայիսի 20-ից Visa ընկերության հետ համատեղ մենք անցկացնում ենք թվով արդեն երրորդ մարքետինգային արշավը «Ամառը ՎՏԲ-ի հետե: Այս անգամ ևս ակցիայի մասնակիցներին սպասվում են արժեքավոր նվերներ և գլխավոր մրցանակ` ուղևորություն դեպի Իտալիա 2 անձի համար: Մենք հույս ունենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն «Ամառը ՎՏԲ-ի հետե ակցիային, իսկ Visa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս՚,-ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՀայաստանի անկանխիկ վճարման համակարգը դրսևորում է կայուն աճ: 2012թ. 4-րդ եռամսյակի դրությամբ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնումների և ծառայությունների դիմաց վճարումների իրականացման համար Visa քարտերի կիրառման հարաբերակցությունը կամզել է Visa քարտերով վճարումների ընդհանուր ծավալի 10%: Ըստ Moody’s-ի հետազոտության արդյունքների ` անկանխիկ վճարումների 1% աճը նպաստում է ՀՆԱ 0.16% աճին: Այսպիսի մարքետինգային արշավները, ինչպիսին «Ամառը ՎՏԲ-ի հետե ակցիան է, ամրացնում են սպառողների վստահությունը Visa վճարային քարտերի հանդեպ` որպես առևտրի և ծառայությունների համար վճարելու վստահելի, հարմար և անվտանգ միջոցի, դրանով իսկ նպաստելով կանխիկ վճարումներց անկանխիկին անցմանը՚,-ասել է Կովկասյան տարածաշրջանի երկրների` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, Visa-ի տարածքային մենեջեր` Իրինա Կամխաձե.
Ակցիան գործում է ս.թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների շրջանում, որոնք հավաքել են միավորների առավելագույն քանակ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙհայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական ամփոփագրի յոթերորդ թողարկման, Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ինչպես ակտիվ քարտերի ընդհանուր քանակով, այնպես էլ Visa քարտերի քանակով, որոնց թիվը 2013 թվականի ապրիլի 1-ին հասել է 234 հազարի, տարեկան կտրվածքով ավելանալով 44% կամ 71 հազարով, իսկ 2 տարվա կտրվածքով աճը կազմել է ավելի քան 2 անգամ: Բանկի ակտիվ քարտերի մեջ աշխատավարձային քարտերը կազմում են մոտ 55%, կենսաթոշակային քարտերը` մոտ 26%: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված տրանսակցիաների ընդհանուր ծավալը 2012 թվականին ավելացել է 65.4%, մինչև 115 մլրդ.դրամ, ինչը բանկին հնարավորություն է տվել այս դիրքով նույնպես դառնալ առաջատար: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկն ուներ 224 սեփական POS-թերմինալ և 111 բանկոմատ: Բանկը թողարկում է միայն Visa քարտեր, բայց սպասարկում է նաև տեղական ArCa քարտերը: